Իսկենդերուն, գավառ (գավառակ) Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Ալեքսանդրետտա քաղաքն էր։

Գավառակ
Իսկենդերուն
Վարչական տարածքԿիլիկիա
ՎիլայեթԱդանայի վիլայեթ
Այլ անվանումներԱլեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդետտա, Իսքենդերուն, Իսքենտերուն
Տեղաբնականունիսկենդերունցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածվում էր Դաշտային Կիլիկիայում, պատմական Հայոց ծոցի շրջանում։ Ունի արգավանդ ու բերրի հող։ Տեղ-տեղ ճահճուտներ են։

Պատմություն

խմբագրել

1915-1920 թվականների Մեծ եղեռնի բռնագաղթի և կոտորածների պատճառով գավառակն ամբողջովին հայաթափ եղավ։

Բնակչություն

խմբագրել

1894 թվականին ուներ 24000 բնակիչ, որոնից միայն 7000-ը քաղաքաբնակ էին։ 1918-1920 թվականներին գավառակում ապրում էին 18 000 հայեր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, դածտավարություն, պտղաբուծությունն ու անասնապահությունն էր։

Վարչական բաժանում

խմբագրել

1905 թվականին գավառն ուներ 24 գյուղ, որից մի քանիսը՝ հայաբնակ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 540

Աղբյուրներ

խմբագրել