Իսկական կանայք (անգլ.՝ True Women), 1997թվականի ամերիկական պատմական մինի-սերիալ, ռեժիսոր Կարեն Արթուրի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է Ջենիս Վուդսի 1993 թվականի վեպի հիման վրա[2]. Մինի-սերիալը 1997 թվականին նոմինացվել է «Էմմի» մրցանակի` լավագույն երաժշտության համար[3]։

Իսկական կանայք
անգլ.՝ True Women
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ԹեմաՏեխասի անկախության պատերազմ
ՀիմքԻսկական կանայք
Թվական1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔարեն Արթուր
ՊրոդյուսերՔրեյգ Անդերսոն
ԴերակատարներԴանա Դիլեյնի, Աննաբեթ Գիշ, Անջելինա Ջոլի, Ջուլի Քարմեն և Ռեյչել Լի Քուք
ՕպերատորԿոնչիտա Վուրստ
ԵրաժշտությունԲրյուս Բրոթոն
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն171 րոպե

Համատեսություն խմբագրել

Սյուժեի կենտրոնում Սառա ՄակԿլյուրն է (Դանա Դիլեինի) և իր կրտսեր քույր` Եվֆիմիա Էշբին[4]:. Սառայի ամուսինը մեկնում է պատերազմի դաշտ, իսկ նա պետք է փրկեր մյուս կանանց` հնդկացիների արշավանքից։ Հղի Սառան անցկացնում է ժողովրդին գետի միջով, սակայն հետո նրանք բախվում են հնդկացիների հետ և Սառան ծննդաբերում է, սակայն երեխան շուտով մահանում է։ Սառայի ամուսինը վերադառնում է պատերազմից, սական ձիուց ընկնելու արդյունքում մահանում է։ Մեկ տարի հետո Սառան ապրում է նոր տանը քրոջ հետ, ով պատրաստվում էր ամուսնանալ։ Պատմության երկրորդ մասում պատմվում է Ջորջիյու Վուդսի մասին, ով տասնհինգ տարեկանում սիրահարվում է բժիշկի վրա և շուտով երեխաներ է ունենում նրանից։ Սառան, Եվֆիմիան և Ջորջիյուն` պատմության ավարտին միասին պայքար են մղում կանանց իրավունքների, կանանց ձայնի իրավունքի համար։ Տեսարանի գործողությունը կատարվում է 1840 թվականի կեսերի և 1850-ական թվականների Քաղաքացիական պատերազմի և կանանց իրավունքների և կանանց ձայնի իրավունքի ժամանակահատվածում։

Դերասաններ և գործող անձինք խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Մյուս դերասաններ խմբագրել

Էպիզոդներից մեկում հայտնվում են Հիլարի Դաֆև իր քույր Հեյլի Դաֆը, սակայն դերասանուհիների անունները ֆիլմի տիտրերում չեն ընդգրկել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Film Review: True Women». Frederic and Mary Ann Brussat. 2002. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Awards for True Women (1997)». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  4. «True Women (1997)». allrovi. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել