Իսահակ Մելիք-Աղամալյանի բնակելի տուն (Կոնդ)

Իսահակ Մելիք-Աղամալյանի բնակելի տուն, Երևանի վեցերորդ քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյանի տունը Երևանի Կոնդ թաղամասում։

Իսահակ Մելիք-Աղամալյանի տուն
Տեսակբնակելի տուն
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԿոնդ թաղամաս
ՓողոցՌուսթավելու փողոց
ՃարտարապետԵ․ Բոգուշև
Կառուցման ավարտ1893 թ․
Կարգավիճակկանգուն չէ

Ճարտարապետություն խմբագրել

Իսահակ Մելիք-Աղամալյանի բնակելի տունը կառուցվել է 1893 թ․ Կոնդի Թափաբաշի թաղամասում ճարտարապետ Ե․ Բոգուշևի կողմից։ Տեղակայված է եղել Մելիք-Աղամալյանների կալվածքի խորքում՝ հետին սահմանի միջնամասում։ Տան նախագին ունեցել է ուղղանկյան տեսք՝ դեպի երկայնական կողմը ձգվող պատշգամբով։ Նախագծային կոմպոզիցիայի ձևը սահմանում է սրահաշարով (անֆիլադաներով) սենյակների տեղաբաշխումը երկար երկայնական միջանցքի շուրջ (լայնությունը՝ 1 սաժինա կամ 2․1 մ), որը ձգվում էր ձախ կողային պատից առանձնաշենքի (կորպուս) կենտրոնով[1]։ Սիմետրիկ տեղադրված և տարբեր տարածականությամբ երկու լայնակի նախասրահները հարում են հանդիպակաց ճակատներին, որոնք ունեն կողային մուտքեր։ Ձապ նախասրահը տարել է դեպի միջանցք, աջը՝ դեպի հյուրասենյակ։ Ընդհանուր առմամբ կոմպոզիցիայի համակարգը համարվում է որպես երկշարքանի և երեքշարքանի համակարգերի համատեղում։ Դեպի սրահ դուրս եկող նկուղի խցերի շարքը ձևավորվել է կալվածքի անհարթ ռելիեֆի օգտագործման արդյունքում։ Շենքի՝ դեպի բակ նայող գլխավոր ճակատի ճարտարապետությունը բնորոշ է բակային ճակատային ձևերին և ենթակա է կառույցի ծավալի ֆունկցիոնալ մասնատմանը։ Շենքի լայնակի պատերը դուրս են բերվում դեպի շենքի ճակատ թիերով, որոնք շարված են պրիզմայաձև քառակուսիներով և շենքի քիվերից վեր բարձրացված կարճասյուներով։ Անհամաչափորեն կառուցված ճակտոնն ընդգծում է թիերի առանցքների ու պարակալներով շրջանակված լուսամուտների անկանոն տեղաբաշխումը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․, էջ 81-82