Բացել գլխավոր ցանկը

Իսահակ Ղահրամանի Մելիք-Աղամալյան, Երևանի վեցերորդ քաղաքագլուխ[1]։

Իսահակ Մելիք-Աղամալյան
Իսահակ Մելիք Աղամալյան.jpeg
Դրոշ
Երևանի քաղաքագլուխ
1898-1904
Նախորդող Վահան Տեր-Սարգսյան
1896-1898
Հաջորդող Հովհաննես Մելիք-Աղամալյան
1904-1910
 
Ազգություն հայ
Ծննդյան օր 1858(1858)
Ծննդավայր Երևան
Վախճանի օր 1904(1904)
Վախճանի վայր Երևան

ԿենսագրությունԽմբագրել

Իսահակ Մելիք-Աղամալյանը ծնվել է 1858 թվականին, տոհմական ազնվական Ղահրաման Մելիք-Աղամալյանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում։ Բացի այդ, տիրապետել է մի քանի օտար լեզուների։ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո աշխատանքի է անցել Թիֆլիսի դատաստանական պալատում։ Երկար տարիներ որպես նոտար աշխատել է Երևանի նահանգային վարչությունում։ Նվիրված աշխատանքի շնորհիվ հասել է նախ պալատական խորհրդականի, ապա՝ քաղաքային վարչության անդամի պաշտոնի։ 1898 թվականին մահանում է քաղաքագլուխ Վահան Տեր-Սարգսյանը։ Նոյեմբերին, քառասուն տարեկան հասակում քաղաքագլուխ է ընտրվում Իսահակ Մելիք-Աղամալյանը, ով պաշտոնավարում է ավելի քան վեց տարի՝ մինչև՝ 1904 թվականի մարտը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող
Վահան Տեր-Սարգսյան
18961898
Երևանի քաղաքագլուխ
Իսահակ Մելիք-Աղամալյան

18981904
Հաջորդող
Հովհաննես Մելիք-Աղամալյան
19041910