Իոնիչ

Անտոն Չեխովի պատմվածքը

Իոնիչ (ռուս.՝ Ионыч), Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել է 1898 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Նիվա» ամսագրի ամենամսյա գրական ծրագրերում (1898, № 9): 1966 թվականին պատմվածքը էկրանավորվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում և դուրս է եկել «Ս քաղաքում» անվանումով (ռեժիսոր Իոսիֆ Խեյֆից

Իոնիչ
ռուս.՝ Ионыч
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898
Հրատարակվել էսեպտեմբեր 1898

Գաղափար խմբագրել

 
Մելիխովո, Չեխովի աշխատասեղանը

1898 թվականի մայիսին Ֆրանսիայի հարավում բուժման կուրս անցնելով Չեխովը վերադառնում է Մելիխովո։ «Իոնիչ» պատմվածքը գրվել է ընդհատումներով, քանի որ այդ ժամանակ ընթանում էին նոր դպրոցի շինարարության աշխատանքները[1]։

Իր նոթատետրում Չեխովը ուրվագծել է սյուժեն, որի կենտրոնում, ըստ նախնական գաղափարների, եղել է Ֆիլիմոնովների ընտանիքը (վերջնական տարբերակում ազգանունը փոխվեց դառնալով Տուրկիններ)[2]։

  Նա պաշտոնյա է, խաղում է բեմում, երգում է, ցույց է տալիս հնարքներ, սրամտում է («բարև ձեզ, խնդրեմ»), նա գրում է լիբերալ վիպակներ, նաև նմանակում է։ «Ես սիրահարված եմ ձեզ, օ՜, ամուսինս կտեսնի»։ Այս ամենը նա ամուսնու ներկայությամբ ասում էր բոլորի մոտ։ Դիմացի տղա, մեռի՛ր դժբախտ։ Առաջին անգամ, իսկապես, ամեն ինչ այս ձանձրալի մոխրագույն քաղաքում թվում էր զվարճալի ու տաղանդավոր։  

Գրականագետ Զինովի Պապերնինը հետազոտելով Չեխովի նոթատետրը, հանգում է այն եզրակացության, որ պատմության ստեղծման ժամանակ հեղինակային մտահղացումը փոխվել է։ Եթե ի սկզբանե գրողը նախատեսել էր փառազրկել միայն Ֆիլիմոնովների ընտանիքը, վերջնական տարբերակում փոխվում է Տուրկինների։

Եթե քաղաքի ամենատաղանդավոր մարդիկ այդքան անպետք են, ապա ինչպիսին կարող է լինել քաղաքը[3]։

Սյուժե խմբագրել

Նահանգական Ս. քաղաքում Տուրկինների ընտանիքը համարվում էր ամենակիրթը և տաղանդավորը։ Ընտանիքի գլուխը՝ Իվան Պետրովիչը կազմակերպում էր սիրողական ներկայացումներ։ Նրա կինը՝ Վերա Իոսիֆովնան, գրում էր վեպեր ու վիպակներ։ Դուստրը՝ Եկատերինա Իվանովնան, դաշնամուր էր նվագում։ Նրան տանը անվանում էին Կոտիկ։ Անգամ ծառան՝ Պավլուշան ուներ դերասանական տաղանդ։

Երբ շրջանային բժիշկ Դմիտրի Իոնովիչ Ստարցևը բնակություն է հաստատում Ս. քաղաքից ոչ հեռու գտնվող Դիալիժեյում, նա ներկայանում է Իվան Պետրովիչին և գնում նրանց տուն հյուր։ Տուրկինների տանը անցկացված երեկոն անցնում է հաճելի մթնոլորտում։ Խմում էին թեյ, Վերա Իոսիֆովնան բարձրաձայն կարդում էր իր վեպը, որը սկսվում էր «Սառնամանիքը փչում էր» վերնագրով։ Եկատերինա Իվանովնան դաշնամուր էր նվագում։ Դմիտրի Իոնովիչը Տուրկիններին լքում է լավ տրամադրությամբ և առանց որևէ հոգնածության ոտքով 9 վերստ է գնում և հասնում է տուն։

Ստարցևի հաջորդ այցը այս հյուրընկալ տուն տեղի է ունենում ամիսներ հետո։ Նա մտել էր հետազոտելու Վերա Իոսիֆովնային, ով տառապում էր միգրենով։ Այդ ժամանակվանից ի վեր սկսեց ավելի հաճախ այցելել նրանց։ Ստարցևին իսկապես հետաքրքրում է Եկատերինա Իվանովնան։ Նրանք երկար ժամանակ զրուցում էին գրականության և արվեստի մասին։ Առանց նրա անցկացրած մեկ շաբաթը Դմիտրի Իոնովիչի համար հավերժություն էր թվում։ Մի օր աղջիկը Ստարցևին ժամադրության է կանչում գերեզմանոցում։ Ստարցևը հասկանում է, որ դա կատակ է, բայց միևնույն է կեսգիշերին գալիս է Դեմետտիի հուշարձանի մոտ և երկար ժամանակ մեն մենակ թափառում է գերեզմանոցում։

Հաջորդ օրը առավոտյան նա Եկատերինա Իվանովնային առաջարկություն է անում և մերժում է ստանում։ Աղջիկը բացատրում է, որ Ս. քաղաքի կյանքը նրա համար անտանելի է, նա ցանկանում է դառնալ դերասանուհի և իրեն նվիրել արվեստին։ Ստարցևը այդպես ապրում է երեք օր, այնուհետև իմանում է, որ աղջիկը մեկնել է ընդունվելու Մոսկվայի կոնսերվատորիա և հանգստանում է։

Չորս տարի անց Դմիտրի Իոնովիչը ուներ արդեն մեծ պրակտիկա։ Հիմա նա ոտքով չէր քայլում, այլ ճանապարհ էր ընկնում բոժոժներով։ Մի անգան նա Տուրկիններից ստանում է հրավիրատոմս։ Գնալով այնտեղ նա հանդիպում է Եկատերինա Իվանովնային։ Վերջինս խոստովանում է, որ իրենից մեծ դաշնակահարուհի չստացվեց, չնայած այդ ամենին Ստարցևը նրա աչքերում մնացել է լավագույն մարդկանցից մեկը։ Ամեն ինչ նախկինի նման էր՝ խմում էին թեյ, Վերա Իվանովնան կարդում էր հերթական վեպը։ Տուրկինների տուն այցը Դմիտրի Իվանովիչի համար վերջինն էր։ Նրանք այլևս չհանդիպեցին։ Մի քանի տարի անց բժիշկ Ստարցևը ձեռք բերեց տուն և կալվածք։ Նա սկսեց քիչ զայրանալ, այդ թվում նաև հիվանդների վրա։ Ամեն երեկո նա գնում էր ակումբ և խաղում պտուտակախաղ։ Տուրկինների կյանքում ոչինչ չփոխվեց։ Իվան Պետրովիչը երիտասարդ էր և սրամիտ, Վերա Իոսիֆովնան նախկինի նման գրում էր վեպեր։ Ծերացած Եկատերիան Իվանովնան, ով նախկինի նման նվագում էր, ձեռք է բերում տարբեր հիվանդություններ և մոր հետ միասին ամեն տարի մեկնում է Ղրիմ բուժվելու։

Իոնիչ խմբագրել

Իոնիչը առաջին անգամ Տուրկինների տուն է գնում գարնանային մի տոնական օր։ Երիտասարդ, բարյացակամ, միամիտ բժշկի տրամադրությունը բարձր է, և այդ տոնականությունը ներսից է գալիս, զգացվում է նրանում։ Հերոսը լցվում է երիտասարդությամբ, գարնան շնչով, Տուրկինների տան հարմարավետությամբ և ուրախանում է նաև նրանով, որ երկար աշխատանքից հետո նա վերջապես հանգստանում է[4]։

Հերոսի հոգում առկայծում է սերը, նրա մոտ ցանկություն է առաջանում առանձնանալ Եկատերինա Իվանովնայի հետ։ Միևնույն ժամանակ տոնական մթնոլորտում հնչում են թեթև նոտաներ։ Չեխովը հիշեցնում է աշնան և վաղ մթնշաղի մասին։ Գիշերը, միայնակ թափառելով գերեզմանոցում, Դմիտրի Իվանովիչը սկսում է ընկնել կասկածանքների մեջ։ «Ինչի՞ կհանգեցնի այդ սիրավեպը։ Ի՞նչ կասեն ընկերները, երբ իմանան»: [5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бердников, 1974, էջ 395
  2. А. П. Чехов Собрание сочинений в восьми томах. — М.: Правда, 1970. — Т. 6. — С. 482. — (Библиотека «Огонёк»).
  3. Паперный З.С. Записные книжки Чехова. — М.: Советский писатель, 1976. — С. 52. — 389 с.
  4. Турков, 1984, էջ 354
  5. Турков, 1984, էջ 355

Գրականություն խմբագրել

  • Бердников Г. П. Чехов. — М.: Молодая гвардия, 1974. — 512 с. — (Жизнь замечательных людей).
  • А. М. Турков Чехов и его время // Русская литература XIX века / Азбукин А. Н., Коновалов В. Н.. — М.: Просвещение, 1984. — 399 с.