Ինֆլյացիա, տիեզերական ինֆլյացիա, կոսմոլոգիական ինֆլյացիա, վաղ տիեզերքում տարածության էքսպոնենցիալ ընդարձակման հիպոթետիկ տեսություն։ Ինֆլյացիոն դարաշրջանը տևել է ենթադրյալ Մեծ պայթյունի սինգուլյարության 10−36 վայրկյանից մինչև սինգուլյարությունից հետո 10−33 կամ 10−32 վայրկյանը։ Հետևելով ինֆլյացիոն շրջանին՝ տիեզերքը շարունակվում է ընդարձակվել, սակայն պակաս արագությամբ[1]։

Ինֆլյացիոն տեսությունը մշակվել է 1980-ականների սկզբին։ Այն բացատրում է տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքը։ Միկրոսկոպիկ ինֆլյացիոն տիրույթներում մինչև տիեզերական չափերի մեծացած քվանտային ֆլուկտուացիաները հիմք են դարձել տիեզերքի կառուցվածքի աճի համար (տես գալակտիկաների ձևավորում և էվոլյուցիա և կառուցվածքի ձևավորում)[2]։ Շատ ֆիզիկոսներ նաև կարծում են, որ ինֆլյացիան բացատրում է, թե ինչու տիեզերքը նույնն է թվում բոլոր ուղղություններով (իզոտրոպ է), ինչու է հավասարաչափ բաշխված մնացորդային ճառագայթումը, ինչու է տիեզերքը հարթ և ինչու չեն դիտվում մագնիսական մոնոպոլներ։

Ինֆլյացիայի համար պատասխանատու տարրական մասնիկների մանրամասն մեխանիզմ հայտնի չէ։ Հիմնական ինֆլյացիոն դրույթներն ընդունում են գիտնականների մեծ մասը, որոնք կարծում են, որ մի շարք կանխատեսումներ հաստատվել են դիտումներով[3], սակայն գիտնականնների փոքր մասը համաձայն չէ այդ կարծիքին[4][5][6]։ Ինֆլյացիայի համար պատասխանատու հիպոթետիկ դաշտը կոչվում է ինֆլատոն[7]։

2002 թվականին ինֆլյացիոն տեսության երեք սկզբնական մշակողները՝ ֆիզիկոսներ Ալան Գութը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, Անդրեյ Լինդեն Ստենֆորդի համալսարանից և Պաուլ Ստանհարդտը Փրինսթոնի համալսարանից համատեղ պարգևատրվեցին հեղինակավոր Դիրակի մրցանակով՝ «տիեզերագիտության մեջ ինֆլյացիայի հասկացությունը մշակելու համար»[8]։ 2012-ին Ալան Գութն ու Անդրեյ Լինդեն ինֆլյացիոն տիեզերագիտության մեջ իրենց ներդրումների համար պարգևատրվեցին Հիմնարար ֆիզիկայի կարևոր մրցանակով (անգլ.՝ Breakthrough Prize in Fundamental Physics)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "First Second of the Big Bang". How The Universe Works 3. 2014. Discovery Science.
  2. Tyson, Neil deGrasse and Donald Goldsmith (2004), Origins: Fourteen Billion Years of Cosmic Evolution, W. W. Norton & Co., pp. 84–5.
  3. Tsujikawa, Shinji (2003 թ․ ապրիլի 28). «Introductory review of cosmic inflation»: arXiv:hep–ph/0304257. arXiv:hep-ph/0304257. Bibcode:2003hep.ph....4257T. «In fact temperature anisotropies observed by the COBE satellite in 1992 exhibit nearly scale-invariant spectra as predicted by the inflationary paradigm. Recent observations of WMAP also show strong evidence for inflation.» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Steinhardt, Paul J. (2011). "The inflation debate: Is the theory at the heart of modern cosmology deeply flawed?" (Scientific American, April; pp. 18-25).
  5. Earman, John; Mosterín, Jesús (March 1999). «A Critical Look at Inflationary Cosmology». Philosophy of Science. 66: 1–49. doi:10.2307/188736 (inactive 2017 թ․ հունվարի 20). JSTOR 188736.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2017 (link)
  6. Hložek, Renée (2015 թ․ հունիսի 12). «CMB@50 day three». Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
    This is a collation of remarks from the third day of the "Cosmic Microwave Background @50" Արխիվացված 2017-12-19 Wayback Machine conference held at Princeton, 10–12 June 2015.
  7. Guth, Alan H. (1997). The Inflationary Universe: The Quest for a New Theory of Cosmic Origins. Basic Books. էջեր 233–234. ISBN 0201328402.(չաշխատող հղում)
  8. «The Medallists: A list of past Dirac Medallists». ictp.it.
  9. «Laureates of the Breakthrough Prize in Fundamental Physics in 2012».