Ինֆլատոն
Ինֆլատոն, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սկալյար ինֆլատոնային դաշտի քվանտն է։ Ինֆլատոնային դաշտն ըստ ինֆլյացիոն տեսության, պատասխանատու է տիեզերքի արագ ընդարձակման համար Մեծ պայթյունից հետո 10−35-10−34 վայրկյան ժամանակահատվածում՝ շատ վաղ տիեզերքում[1] [2] [3]։ Ակալյար դաշտ է, առաջին անգամ տեսականորեն ձևակերպել է Ալան Գութը[1]։
Ենթադաս | Հիպոթետիկ մասնիկ և elementary boson? |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Բոզոնային |
Հիմնարար փոխազդեցություններ | Գրավիտացիա |
Տեսություն | Ալան Գութ |
Զանգված | 1016 ԳէՎ |
Սպին | 0 |
տիեզերքի ինֆլյացիոն մոդել |
Ինֆլատոնի զանգվածը կարող է հասնել 1016 ԳէՎ-ի[4]։
Ինֆլատոնը սկալյար մասնիկ է։ Ըստ հիպոթեզներից մեկի, ինֆլատոններ կարող են հանդիսանալ Հիգսի բոզոնները[5][6]։
Ինֆլատոնների տրոհումից հետո մնացել են հազիվ նկատելի անհամասեռություններ, սակայն տիեզերքում գերակշռող ճառագայթումը խանգարել է անկայունության զարգացմանը[7]։
«Ինֆլատոն» բառը կազմվել է մյուս տարրական մասնիկներին տրվող անվանումների նման (ինչպես ֆոտոն, գլյուոն, բոզոն կամ ֆերմիոն), ինֆլյացիա բառից։ Առաջին անգամ այս տերմինը կիրառվել է ‘After Primordial Inflation’ վերնագրված հոդվածում, որի հեղինակներն են Դ. Վ Նանոպոլոսը, Կ. Ա Օլիվեն և Մ. Սրեդնիկին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Guth, Alan H. (1997). The Inflationary Universe: The Quest for a New Theory of Cosmic Origins. Basic Books. էջեր 233–234. ISBN 0201328402.(չաշխատող հղում)
- ↑ Steinhardt, Paul J.; Turok, Neil (2007). Endless Universe: Beyond the Bang. Random House. էջ 114. ISBN 978-0-7679-1501-4.
- ↑ Steinhardt, Paul J. (2011 թ․ ապրիլ). «Inflation Debate: Is the theory at the heart of modern cosmology deeply flawed?» (PDF). Scientific American. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ McDonald, John. (1999 թ․ սեպտեմբերի 23). «Reheating Temperature and Inflaton Mass Bounds from Thermalization After Inflation» (PDF). University of Glasgow. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Bezrukov F. L., Shaposhnikov M. E. The Standard Model Higgs boson as the inflaton // Phys.Lett.B. — 2008. — Vol. 659. — P. 703—706.
- ↑ Atkins, Michael (2012 թ․ մարտ). «Could the Higgs Boson Be the Inflaton?» (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Темная энергия во Вселенной КРАТКАЯ ИСТОРИЯ ВРЕМЕН
- ↑ Nanopoulos, D.V., Olive, K.A., Srednicki, M. (July 1983) “After Primordial Inflation” Physics Letters