Ինքնանկար հայելու մեջ (Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Ինքնանկար հայելու մեջ», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]։

Ինքնանկար հայելու մեջ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1960
բարձրություն89 սանտիմետր
լայնություն125 սանտիմետր
ժանրդիմապատկեր և ինքնապատկեր
նյութկտավ և յուղաներկ
հիմնական թեմաԱրփենիկ Նալբանդյան
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 89 սմ բարձրություն, 125 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Սմբատ Լպուտյանը «Ինքնանկար հայելու մեջ» կտավի մոտ Հայաստանի ազգային պատկերասրահում Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ

Նկարագրություն խմբագրել

1960 թվականին ստեղծված «Ինքնանկար հայելու մեջ» կտավը Արփենիկ Նալբանդյանի երևանյան հասուն շրջանի ստեղծագործություններից է։ Կտավում հեղինակը միաձուլել է գեղանկարչական երկու տարբեր ժանրեր։ Առաջնային հատվածում նկարչուհին պատկերել է տաք ու վառ գունային թրթռուն վրձնահարվածներով նատյուրմորտ՝ հետին հարթություն մղելով սեփական ինքնանկարը և ստեղծելով գունային ներդաշնակ հակադրություն։ Իր ինքնանկարում Արփենիկ Նալբանդյանը արտացոլել է հայուհու դասական կերպարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ինքնանկար հայելու մեջ»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել