Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (Շախտի)
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-интернационалистам), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 47°42′18″ հս․ լ. 40°12′23″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Շախտի |
Կառուցվել է | 2010 |
Ներկա վիճակը | կանգուն |
![]() | |
---|---|
![]() |
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը |
ՊատմությունԽմբագրել
2005-2006 թվականներին Ռոստովի մարզի Շախտի քաղաքում որոշում է կայացվել Աֆղանստանում, Չեչնիայում և այլ թեժ կետերի տեղային հակամարտություններում զոհված զինվորների հուշարձան կառուցելու մասին։ Աֆղանստանի վետերանների քաղաքային միության, Չեչնիայի պատերազմի վետերանների խորհրդի և պատերազմների մասնակիցների և հաշմանդամների «Բագրամ» միության որոշմամբ Շախտիում ստեղծել է տեղային հակամարտություններում զոհված զինվորների հուշանշան։ Որոշվել է հուշարձանը տեղադրել քաղաքի մշակույթի և հանգստի զբոսայգու հուշահամալիրի գոտում։
Հուշարձանի ստեղծման համար հայտարարվել է բաց մրցույթ, որի հաղթող է դարձել քաղաքի գլխավոր դիզայներ, ճարտարապետ Վիկտոր Լոգաչովը։ Նրա նախագծով ստեղծվել է հուշարձան, որին տրվել է պատվանդանի վրա տեղադրված եռաբաղադրիչ լուծում. կարմիր աստղ, որպես զինվորական սխրանքի խորհրդանիշ, հուշարձանի կենտրոնական հատվածում` խոնարհված դրոշի բետոնե պատկեր և տեղային պատերազմներում զոհված զինվորների ազգանուններով ստելա։ Հուշարձանը երեսպատված է բետոնե սպիտակ սալիկներով և խեցեգրանիտե սալիկներով։ Գրանիտե սալիկների վրա գրված են 59 շախտիեցիների ազգանունները, որոնք զոհվել են տեղային պատերազմներում։ Նրանցից 13-ը հետմահու պարգևատրվել են «Կարմիր աստղ» շքանշանով, 21-ը հետմահու` Քաջության շքանշանով։ Տեղային պատերազմներում ընդհանուր առմամբ մասնակցել է 2543 շախտիեցի։ 217 զինվորներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։
Հուշարձանը բացվել է 2010 թվականի փետրվարի 15-ին` Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու 21-ամյակի կապակցությամբ։ Այն գտնվում է մշակույթի և հանգստի քաղաքային պուրակի հուշահամալիրի գոտում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների անուններով պատի մոտ։ Ավելի վաղ այդ վայրում տեղադրվել է Աֆղանստանում զոհված շախտիեցիների հուշաքար։ Հուշարձանի վրա գրված է. «Մենք հիշում ենք քո սխրանքը, զոհված զինվոր»։
ԱղբյուրներԽմբագրել
- Памятный знак Шахтинцам, погибшим в локальных войнах (памятник воинам-интернационалистам). Город Шахты в исторических памятниках.
- Памятник воинам-интернационалистам. Официальный сайт Департамента культуры г. Шахты.