Ինտերնալիզացիա (լատ. interims՝ ներքին), արտաքին երևույթների ընկալման գործընթաց, որի արդյունքում նրանք դառնում են ներքին կարգավորիչներ։

Սոցիոլոգիայում խմբագրել

Սոցիոլոգիայի մեջ ինտերնալիզացիան սահմանում են որպես գործընթաց, որի արդյունքում սուբյեկտիվ գիտելիքները փոխվում են հասարակության համար օբյեկտիվի։ Դրանից հետո այն կարող է փոխանցվել հաջորդ սերունդներին։

Հոգեբանության մեջ խմբագրել

Հոգեբանության մեջ ինտերնալիզացիա կամ ինտերիորիզացիա (լատinterior ՝ ներքին, ֆր.՝ intériorisation ՝ դրսից ներս անցում, անգլ.՝ interiorization (inter-nalization), գերմ.՝ nteriorisation) է անվանվում փոխակերպման գործընթացը, որի ժամանակ արտաքին իրական գործողությունները, առարկաների հատկությունները, սոցիալական շփման ձևերը, հասարակական կարգերի, արժեքների, համոզմունքների, պատկերացումների և այլնի անհատական յուրացման ճանապարհով, փոխակերպվում են անհատի ներքին կայուն հատկությունների։

Հոգեվերլուծության սովորույթի համաձայն՝ ինտերնալիզացիան ընկալվում է որպես մի մեխանիզմ, որի հետևանքով արտաքին աշխարհի օբյեկտները ստանում են հոգեբանական մշտական ներկայացուցչություն, այսինքն՝ ընկալումները վերածվում են պատկերների, որոնք ձևավորում են մեր հոգեբանությունը։ Այսպիսով՝ ինտերնալիզացիա և ինտերիորիզացիա հասկացությունները մոտ են իրար։ Այս կապակցությամբ Ա. Վ. Սերին փաստարկավորված տեսակետ է հայտնում այն մասին, որ ինտերնալիզացիան ավելի բարդ մեխանիզմ է, որը ենթադրում է շրջակա աշխարհի գիտակցված և ակտիվ ընկալում, ինչպես նաև սեփական գործունեության մեջ ընդունված կարգերի և արժեքների վերարտադրում։

Անհատի արժեքային կողմնորոշման համակարգի զարգացման մեր մոդելի մեջ առանձնանում են երեք հիմնական գործընթացներ՝ ադապտացիա (հարմարվողականություն), սոցիալիզացիա (սոցիալականացում) և ինդիվիդուալիզացիա (անհատականացում)։ Այս գործընթացները, հաջորդաբար առաջանալով սահմանված կարգով և կրկնվելով անհատի զարգացման հաջորդ փուլում, հետագայում ընթանում են միաժամանակ։ Այս գործընթացներից յուրաքանչյուրն ունի երկակի բնույթ՝ արժեքների ձևավորման վրա անհատի և միջավայրի ազդեցությունն իր մակարդակով արտահայտող և համապատասխանող զույգ մեխանիզմների (ասիմիլյացիա և ակոմոդացիա, ինդենտիֆիկացիա և օտարացում, ինտերնալիզացիա և էքստերնալիզացիա) գործողությունների միջոցով իրականացվող։

Մանկավարժության մեջ խմբագրել

Ինտերնալիզացիան ուսումնասիրվում է որպես մոտիվացիայի միջոց ուսուցման գործընթացում։ Ինտերնալիզացիայի առկայությամբ տեղի է ունենում արժեքների այնպիսի յուրացում, որի հետևանքով ձևավորում է անհատի պահվածքը։

Տնտեսագիտության մեջ խմբագրել

Ինտերնալիզացիա է կոչվում տնտեսական ռազմավարությունը, որն ուղղված է արտաքին բացասական էֆեկտների նվազեցմանը կամ վերացմանը՝ դրանք ներքինի վերածելու միջոցով։

Գիտելիքների կառավարում խմբագրել

Գիտելիքների ինտերնալիզացիան գիտելիքների փոխանցման գործընթաց է՝ ակնհայտից ոչ ակնհայտի։ Տերմինն առաջին անգամ ներկայացվել է Ikujiro Nonaka-ի և Hirotaka Takeuchi-ի կողմից SECI- մոդելում[1]։

Տես նաև խմբագրել

  • Ինտերիորիզացիա
  • Էքստերնալիզացիա

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ikujirō Nonaka, Hirotaka Takeuchi The Knowledge-creating Company: How Japanese Companies Create the Dynamics of Innovation. — Oxford University Press, 1995. — 284 с. — ISBN 9780195092691

Արտաքին հղումներ խմբագրել