Ինտերլեյկին 1 (անգլ.՝ Interleukin-1, IL-1), ցիտոկին, բորբոքման և իմունիտետի միջնորդանյութ, որը սինթեզվում է օրգանիզմի շատ բջիջների կողմից, առաջին հերթին՝ ակտիվացված մակրոֆագերի, կերատինոցիտների, խթանված B բջիջների և ֆիբրոբլաստների կողմից։

ՊատմությունԽմբագրել

Ինտերլեյկին 1-ը առաջին հայտնաբերված ինտերլեյկիններից է։ Այն հայտնաբերվել է 1943-1948 թվականներին Մենկինի և Բեսոնի կողմից։ Հետագայում հայտնաբերվել է նաև, որ գոյություն ունեն ինտերլեյկինի երկու միմյանց նման ձևեր՝ ալֆա և բետա ինտերլեյկին 1-երը։

ԾանոթագրություններԽմբագրել