Ինստրումենտալնայա փողոց (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Ինստրումենտալնայա փողոց (ռուս.՝ Инструментальная улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։

Ինստրումենտալնայա փողոց
ռուս.՝ Инструментальная улица
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1980 մետր
ՍկիզբՍմիռնովի նրբանցք
ԱվարտԱվիատորների հրապարակ
Նախկին անվանումՍտալինի փողոց
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն

խմբագրել

Սկսվում է Սմիռնովի նրբանցքից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ, Կրասնոգվարդեյսկի նրբանցքի և Սպորտիվնայա փողոցի հետ հատման հանգույցում ուղղությունը փոխում դեպի հարավ և հասնում Ավիատորների հրապարակ` ավարտվելով «Տագանրոգ Յուժնի» օդանավակայանի մոտակայքում։ Երկարությունը 1980 մ է[1]։ Տների համարակալումը սկսվում է Սմիռնովի նրբանցքից։

Ինստրումենտալնայա փողոցը հատում են.

  • Լագերնի նրբանցքը
  • Բրիգադնի նրբանցքը
  • Պոլևոյ նրբանցքը
  • Վասիլևսկի նրբանցքը
  • Ռեչնոյ նրբանցքը
  • Կարյերնի նրբանցքը
  • Ազատության փողոցը
  • Կրասնոգվարդեյսկի նրբանցքը
  • Սպորտիվնայա փողոցը

Պատմություն

խմբագրել

Ինստրումենտալնայա փողոցը նախկին գրունտային ճանապարհն է Տագանրոգից դեպի Կարանտին և Ելիզավետայի զբոսայգի[2]։ Առաջին անգամ սալարկվել է 1917 թվականին՝ Կարանտինի շրջանում իր ավիացիոն գործարանը կառուցած Վլադիմիր Լեբեդևի ուժերով[2]։ Որոշ ժամանակ կոչվել է Իոսիֆ Ստալինի անունով։

Փողոցում գտնվում են

խմբագրել
  • Տագանրոգի կոմբայնի գործարան` Ինստրումենտալնայա փողոց, շենք թիվ 12
  • Թիվ 1 պոլիկլինիկա` Ինստրումենտալնայա փողոց, շենք թիվ 15
  • «Վոզրոժնենիե» բանկ` Ինստրումենտալնայա փողոց, շենք թիվ 15ա
  • Թիվ 2 ատամնաբուժական պոլիկլինիկա` Ինստրումենտալնայա փողոց, շենք թիվ 19, մասնաշենք 2
  • Փոստային բաժանմունք թիվ 347923` Ինստրումենտալնայա փողոց, շենք թիվ 50

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с — ISBN 5-88040-017-4.
  2. 2,0 2,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с.