Ինչ կասի Մարթան

մուլտսերիալ

«Ինչ կասի Մարթան» (անգլ.՝ Martha Speaks), ամերիկա-կանադա-ֆիլիպինյան[2] մանկական մուլտսերիալ։ Առաջին սերիան հրապարակվել է 2008 թվականի սեպտեմբերիկ 1-ին։

Ինչ կասի Մարթան
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրeducational television? և կատակերգական հեռուստասերիալ
ԿերպարներMartha Lorraine?, Helen Lorraine?, Alice Boxwood?, Jake Lorraine?, Carolina Lorraine?, Mariela Lorraine?, Daniel "Danny" Lorraine?, Lucille Lorraine? և Bernard Lorraine?
Գործողության վայրԱրիզոնա, Մեն և Մոնտանա
ԵրաժշտությունDaniel Ingram?
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Լեզուանգլերեն[1]
ԸնկերությունTVO Media Education Group?, Studio B Productions? և WGBH-TV?
ԴիստրիբյուտորWildBrain? և Նեթֆլիքս
pbskids.org/martha

Թիրախային լսարան

խմբագրել

Մուլտսերիալի թիրախային լսարանն են կազմում 4-7 տարեկան երեխաները։ Նպատակն է ընդլայնել նրանց բառապաշարը[3]։

Սյուժե

խմբագրել

Գլխավոր հերոսուհին Մարթա շունն է, որը մի անգամ կերավ այբուբենի ապուր և ստացավ խոսքի շնորհք[3]։ Սերիալը պատմում է Մարթայի և իր տերերի արկածները։

Սերիայի տևողությունը կազմում է կես ժամ, յուրաքանչյուրում երկու պատմություն։ Բոլոր պատմությունները կազմված են մի քանի հիմնաբառերի շուրջ, որոնց մասին շունը կներկայացնի հաղորդումը դիտող երեխաներին։ Նայելով տեսախցիկին և դիմելով հանդիսատեսներին՝ նա բացատրում է նոր բառերի նշանակությունը։ Հետո, որպեսզի երեխաները ավելի լավ տիրապետեն դրանց, բառերը օգտագործում է երկխոսությունների մեջ[3]։

Հնչյունավորում

խմբագրել
  • Տաբիտա Սեն-Ժերմեն՝ Մարթա
  • Մադլես Փիթերս՝ Էլեն
  • Ջեյ Թի Տյորներ՝ պատմող

Եթերաշրջաններ

խմբագրել
Եթերաշրջան Սերիաներ Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 40 2008 թվականի սեպտեմբերի 1 2009 թվականի հուլիսի 17
2 15 2009 թվականի սեպտեմբերի 14 2010 թվականի մայիսի 14
3 15 2010 թվականի հոկտեմբերիկ 11 2011 թվականի հոկտեմբերի 3
4 10 2012 թվականի փետրվարի 20 2013 թվականի ապրիլի 5
5 8 2013 թվականի հունիսի 24 2013 թվականի նոյեմբերի 14
6 8 2014 թվականի մարտի 31 2014 թվականի նոյեմբերի 18

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մուլտսերիալը առաջադրվել է մի շարք մրցանակերի և պարգևների[4]

«Ինչ կասի Մարթան» մուլտսերիալի մրցանակների և անվանակարգերի ցանկ
Մրցանակներ/Պարգևներ Год Категория Результат
BTVA 2015 Լավագույն հնչյունավորում (կանայք) Անվանակարգ
«Էմմի» ցերեկային պարգև 2014 Անիմացիոն ծրագրի լավագույն սցենար Անվանակարգ [5]
«Էմմի» ցերեկային պարգև 2013 Անիմացիոն ծրագրի լավագույն սցենար Անվանակարգ
«Էմմի» ցերեկային պարգև 2012 Անիմացիոն ծրագրի լավագույն սցենար Անվանակարգ
«Էմմի» ցերեկային պարգև 2011 Անիմացիոն ծրագրի լավագույն ռեժիսորական աշխատանք Անվանակարգ
Լեո պարգև 2010 Լավագույն երաժշտական ուղեկցում Հաղթանակ [6]
Լեո պարգև 2010 Լավագույն երաժշտական ուղեկցում Անվանակարգ
Երիտասարդ դերասան 2009 Լավագույն կրկնօրինակող դերասան անիմացիոն ֆիլմերի համար Անվանակարգ [7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Top Draw». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Martha Speaks». Parents' Choice Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Awards — IMDb
  5. «41st Daytime Emmy Awards by the National Academy of Television Arts and Sciences. 2014, P. 69» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Leo Awards, 2010 Winners». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. 30th Young Artist Awards, 2009, Nominations

Հղումներ

խմբագրել