Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման
Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման (անգլ.՝ How to Read Literature Like a Professor), «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր, հրատարակվել է 2003 թվականին։ Գրքի հեղինակը Թոմաս Ս. Ֆոսթերն է։
Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման անգլ.՝ How to Read Literature Like a Professor | |
---|---|
Հեղինակ | Thomas C. Foster?[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գրաքննադատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 2003 |
ԳՄՍՀ | 0-06-000942-X |
OCLC | 50511079 |
Նկարագրություն
խմբագրելԳրքում հեղինակը առաջարկում է գրականության մեջ տարածված թեմաների, հասկացությունների և հնարավոր խորհրդանշանների մեկնաբանությունները։
Գիրքը մակագրված է հետևյալ կերպ. «Ուժեղ և զվարճալի ուղեցույց ենթատեքստերը կարդալու համար» (անգլ.՝ A Lively and Entertaining Guide to Reading Between the Lines.)[2]։ Այն ներառում է նաև Քեթրին Մենսֆիլդի «Խնջույք այգում» (անգլ.՝ «The Garden Party») պատմության մեկնաբանման օրինակներ։
Հեղինակի՝ գրական մեկնաբանության մեթոդական պարզ ընկալումը հայտնվել է այնպիսի նշանավոր գրականագետների ուսումնասիրության ներքո, ինչպիսին է անգլերենի պրոֆեսոր, կենսագիր Ալան Ջակոբսը, ով բարձրացնում է գրքի արժեքի հարցը և քննադատում այն գաղափարը, թե ընթերցանությունը լավագույն կերպով արվում է բարձր պատրաստվածություն ունեցող, պրոֆեսիոնալ և հավատարմագրված փորձագետների կողմից[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ OCLC — 1967.
- ↑ Foster, Thomas (2003). How to Read Literature Like a Professor. New York: Harper. էջ 314. ISBN 0-06-000942-X.
- ↑ «Easy Reading: Just Take It One Page At a Time». NPR. 2011 թ․ հունիսի 9.