Ինչպես կարդալ գիրքը

գիրք

Ինչպես կարդալ գիրքը (անգլ.՝ How to Read a Book), 1940 թվականին ամերիկացի փիլիսոփա Մորթիմեր Ադլերի կողմից հրատարակած գիրք։ 1972 թվականին Ադլերը Չարլզ Վան Դորենի հետ հրատարակել է այս գրքի երրորդ՝ վերամշակված հրատարակությունը, որի մեջ խորհուրդներ է տալիս ցանկացած ավանդույթի լավ և մեծ գրքերի քննադատողական ընթերացնության վերաբերյալ։ 1972 թվականի հրատարակությունը, ի լրացումն առաջին հրատարակության, դիտարկում է ժանրերը (պոեզիա, պատմություն, գիտություն, գեղարվեստական գրականություն և այլն), ինսպեկցիոն (մեկ տվյալ գրքի) և սինոպտիկ (մի շարք փոխկապակցված գրքերի) ընթերցանության վերաբերյալ կանոնները և խնդիրները։

Մորթիմեր Ադլերը

Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1940 թվականին։ Երկրորդ անգամ հրատարակվել է, բայց արդեն նոր նախաբանով, 1966 թվականին, որից հետո լույս է տեսել աշխատության երրորդ հրատարակությունը՝ 1972 թվականին։ Մինչև օրս այս գիրքը մնում է ընթերցանության հոգեբանության դասական աշխատություններից մեկը։

Գրքում Ադլերն առանձնացնում է ընթերցանության երկու տեսակ՝ տեղեկություն ստանալու համար և հասկանալու համար։ Նա պնդում է, որ լավ, խոհունակ ընթերցողը կարդում է գիրքը երեք անգամ, ավելի ճիշտ երեք միջոցով։

Առաջին միջոցն է՝ կառուցվածքային կամ վերլուծական։ Այս էտապում ընթերցողը պետք է հասկանա գրքի կառուցվածը, ուշադրություն դարձնի բովանդակության և հիմնական թեմատիկ բաղադրիչներին։

Երկրորդ միջոցն է՝ ինտերպրետացիոն կամ սինթետիկ։ Այս դեպքում ընթերցողը պետք է մշակի հիմնական բանալիական բառերը, տողագլուխները և նախադասությունները։ Պետք է նաև հասկանալ, վերապատմել սեփական բառերով, ըմբռնել և իմաստավորել։

Երրորդ միջոցն է՝ քննադատողական կամ գնահատիչ։ Այս էտապում ընթերցողին առաջարկվում է վիճել գրքի հեղինակի հետ, հասկանալ ընթերցված թերությունները և հասկանալ, թե որտեղ էր հեղինակը սխալվում։ Դրա հետ միասին ընթերցողին պետք է աշխատել հիշել, որ հեղինակը սովորաբար գերազանցում է իրեն մտավոր առումով։

Հրատարակման տարեթվեր խմբագրել

  • Առաջին հրատարակություն՝ Mortimer Adler, How to Read a Book: The Art of Getting a Liberal Education, (1940) OCLC 822771595
    • Երկրորդ (1967) հրատարակություն՝ A Guide to Reading the Great Books ISBN 978-0-671-21209-4 OCLC 500166716
    • Երրորդ (1972) հրատարակություն (համահեղինակ՝ Չարլզ Վան Դորեն)՝ coauthor Charles Van Doren, New York: Simon and Schuster. ISBN 1-567-31010-9 OCLC 788925161

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Center for the Study of The Great Ideas». thegreatideas.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  • «Detailed Summary of the Revised Edition in German». paedubucher.CH. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.