«Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել» (ռուս.՝ «Как вас теперь называть?»), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը «Մոսֆիլմ» ստուդիայում[2]։

Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել
ռուս.՝ Как вас теперь называть?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Չեբոտարյով
Սցենարի հեղինակՎլադիմիր Չեբոտարյով
ԴերակատարներԱնատոլի Ազո
ՕպերատորԻգոր Սլաբնևիչ
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1965 թվականի հունիսի 1-ին։ Ֆիլմը դարձել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը, 1966 թվականին էկրան բարձրանալուց հետո այն դիտել է 36 200 000 հանդիսատես։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ թշնամիների կողմից գրավված Պոզսկ քաղաքում։ Կենտրոնում խորհրդային հետախույզների և ֆաշիստների միջև հակամարտությունն է։ Պարտիզանների ու ընդհատակային ուժերի կողմից պայթեցվել է մեծ նավթաբազա։ Առաջացած խուճապը թույլ է տվել ծանոթանալ գեներալ ֆոն Ռոգեի գաղտնի փաստաթղթերին։ Հետաքննությունը վարում է էսեսական գեներալ Գոթբուրգը։ Նա գտնում է հետքը։ Նրա կասկածների դաշտում է հայտնվում բելգիացի ռեստորանային խոհարարը։ Ո՞վ է թաքնվում նրա դիմակի տակ։

Դերերում խմբագրել

  • Անատոլի Ազո – Վալերի, նույն ինքը մսյո Ժակ
  • Վլադիսլավ Ստրժելչիկգեներալ Բրունո Գոթբուրգ, նույն ինքը Ալֆոնս Կոռել
  • Միխայիլ Գլուզսկի – պարտիզանական ջոկատի հրամանատար (նախատիպը՝ Միխայիլ Պրուդնիկով)
  • Լարիսա Գոլուբկինա – Լիդիա Կոստյուկ, խորհրդային հետախույզ (նախատիպը՝ Լիլիա Կոստեցկայա)
  • Վլադիմիր Սամոյլով – Վասիլի Մայկով, կրկնակի գործակալ
  • Եֆիմ ԿոպելյանԿոլվից
  • Լեո Պոլյակով – Պյոտր Սիզով, նույն ինքը գործակալ Կրաուզե
  • Պավել Մասսալսկի – գեներալ ֆոն Ռոգգե
  • Գենադի Վորոպաև – Մյուլլեր, կապիտան, աշխատակազմի ղեկավար
  • Վալենտին Աբրամով – Իոն Ռամիրեսկու, կոմերսանտ Գրոդնոյից
  • Վսևոլոդ  Լարիոնով — Կունց
  • Դմիտրի Օռլովսկի – պարտիզանական ջոկատի կոմիսար
  • Վլադիմիր Գուլյաև – պարտիզանական ջոկատի հետախուզության պետ
  • Վիկտոր Մարկին – պարտիզան
  • Իննա Ֆեոդորովա – Մայկովի մայրը
  • Վլադիմիր Տիկկե – Զոտով

Էպզոդներում

  • Վյաչեսլավ Գոստինսկի – բժիշկ Ֆոգելզանգ
  • Ստանիսլավ Միխին – պարտիզան
  • Լյուդմիլա Դավիդովա – էսեսական (լուսագրերում՝ Լ. Շլյախտուր)
  • Բորիս Կրասիլնիկով – Օտտո, վերակացու
  • Բորիս Դուրով – էպիզոդ
  • Թամարա Չեռնովա – գրասենյակի աշխատակից
  • Վսեվոլոդ Սաֆոնով – ընդհատակային մարզկոմի քարտուղար
  • Ալլա Բուդնիցկայա – «Կոմերսանտի» թարգմանչուհի Արգենտինայից
  • Կ․ Գրաբովսկի
  • Նիկոլայ Գրաբբե – Նոլդե, բանտի պետ
  • Վլադիմիր Պիցեկ – ատամնաբույժ
  • Լեոնիդ Ելինսոն – էպիզոդ
  • Վլադիմիր Կորենև – Կոլվիցի համհարզ
  • Ս. Բաբիչ
  • Գաբրիել Բելով – ձերբակալված (լուսագրերում նշված չէ)
  • Զանա Զանոնի – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Յուրի Յակովլևձայն կադրից դուրս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Չեբոտարյով
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Լուկին, Միխայիլ Պրուդնիկով, Վլադիմիր Չեբոտարյով
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սերգանով
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Պավլով
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Ռեժիսոր՝ Ստեփան Պուչինյան
  • Օպերատոր՝ Վ. Գուսև
  • Դիմահարդարում՝ Ի. Անտիմոնով
  • Մոնտաժող՝ Նադեժդա Անիկեևա
  • Կոստյումներ՝ Ս. Պորտնոյ
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Գրիգորի Զայցև, նկարիչ՝ Ս. Մուխին
  • Խմբագիր՝ Օսկար Կուրգանով
  • Խորհրդատուներ՝ Հայնց Բրաուն, գնդապետներ Վ. Իվանով, Վ. Կոպիտով
  • Տնօրեններ՝ Կոնստանտին Ստենկին, Սեմյոն Մարյախին

Ծանոթագրություններ խմբագրել