Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված
Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված (ռուս.՝ Почему у ласточки хвост рожками), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Ամեն Խեյդարովի կողմից, 1967 թվականին, «Ղազաղֆիլմ» ստուդիայում, ղազախական ժողովրդական հեքիաթների մոտիվներով։ Մուլտֆիլմը հնչյունավորվել է երկու լեզուներով՝ ռուսերենով և ղազախերենով։
Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված ռուս.՝ Почему у ласточки хвост рожками | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Amen Khaydarov? |
Երաժշտություն | Նուրգիսա Տլենդիև |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Ղազախֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1967 |
Սյուժե խմբագրել
Հին ժամանակներում բարձր սարերում ապրում էր հզոր սև Վիշապը։ Բայց աստիճանաբար նա ծերանում և զառամում էր։ Նրա շքախումբը կանչում էր բժիշկ–Աղվեսին։ Զննելուց հետո Աղվեսը հայտարարում է՝ Ուժը տիրակալին նորից կվերադարձնի, ինչպես ծաղկափոշին, կենդանի արյունը։ Աղվեսը տալիս է կախարդական անոթ Մոծակին և հրամայում է թռչել և համտեսել բոլոր կենդանի էակների արյունները, իսկ մի կաթիլը գցել անոթի մեջ, որը ցույց կտա, թե որ արյունն է ավելի լավը։ Մոծակը թռչում և կծում էր բոլորին իր ճանապարհին։ Վերջապես նա հասնում է մի բնակավայր, որտեղ ապրում էին մարդիկ և կծում է մի երեխայի։ Կախարդական անոթը լուսավորվում է, և գոհ Մոծակը հետ է թռչում Վիշապի մոտ։ Ծիծեռնակը, որի բույնն այդտեղ ապրող մարդկանց մոտ էր, թռչում էր Մոծակի ետևից։ Սկզբում նրան հաջողվում է վերցնել և ջարդել արյունով անոթը։ Մոծակին նա կուլ է տալիս պալատի մոտ։ Վիշապն ընկնում է Ծիծեռնակի ետևից և կծում նրա պոչի մեջտեղի մասը, հետո նրան հետապնդելիս ջարդում է պատուհանը և ընկնում է մեծ բարձրությունից ու ջարդվում` վերածվելով բազմաթիվ թունավոր օձերի։ Ծիծեռնակը վերադառնում է տուն, իսկ նրա պոչը հավերժ մնում է երկատված։
Հեղինակներ խմբագրել
- Ռեժիսոր և բեմադրող նկարիչ՝ Ամեն Խայդարով
- Կոմպոզիտոր՝ Նուրգիս Տլենդիև
- Օպերատոր՝ Ս․ Արտեմով
- Հնչյունային օպերատորներ՝ Լ․ Դոդոնովա, Ու․Դավլետգալիև
- Նկարիչ–մուլտիպլիկատորներ՝ Է․ Բիստրով, Գալինա Դուսենկո, Բ․ Կալիստրատով, Ֆ․ Մուկանով, Ե․ Սուլտանբեկով, Վ․ Չուգունով
- Նկարիչ–դեկորատորներ՝ Է․ Բիսեյիտով, Վ․ Շուկին
- Բանաստեղծությունը՝ Գալինա Դուսենկոյի
- Կարդում է Զ․ Շարիպովան
- Հեղինակները ներկայացվախ են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մրցանակներ խմբագրել
- 1968 թվական՝ ΙΙΙ Համամիութենական կինոփառատոն Լենինգրադում՝ մուլտֆիլմերի մասի մրցանակ։
- 1974 թվական` Նյու–Յորրքի անիմացիոն ֆիլմերի ΙΙΙ փառատոն` մանկական մուլտֆիլմերի բրոնզե մեդալ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 680—681. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ խմբագրել
- Ինչու՞ է ծիծեռնակների պոչը եղջյուրներով մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Ինչու՞ է ծիծեռնակների պոչը եղջյուրներով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Амен Хайдаров — Энциклопедия отечественного кино
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված» հոդվածին։ |