«Ինչո՞ւ են եկել կետերը» (անգլ.՝ Why the Whales Came), մանկական պատմություն, որը գրվել է Մայքլ Մորպուրգոյի կողմից[1] և առաջին անգամ լույս է տեսել 1985 թվականին՝ Ուիլյամ Հայնեմանի (Մեծ Բրիտանիա) և Սքոլաստիկի (ԱՄՆ) կողմից[2]։ Դեպքերը տեղի են ունենում Բրայհերի կղզում՝ Սիլլի կղզիներից մեկում՝ Կոռնուոլի ափին, 1914 թվականին։

Ինչո՞ւ են եկել կետերը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակMichael Morpurgo?
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԿոռնուոլ
Հրատարակվել է1985

Բովանդակություն խմբագրել

«Ինչո՞ւ են եկել կետերը» գիրքը տասը տարեկան Գրեյսի Ջենքինսի մասին է, որն ապրում էր Բրայհերում՝ Բրիտանիայի արևմտյան ափի փոքրիկ կղզում։ «Հեռու մնա Բիրդմանից», զգուշացնում էր նրան իր հայրը։ Բիրդմանն ապրում էր միայնակ, մի տնակում, որը մենակ կանգնած էր կղզու հարավային մասում գտնվող բլրի վրա։ Գրեյսիի հայրը գիտեր նրա մասին պատմություններ, որոնք, ըստ նրա, չափազանց սարսափելի էին աղջկան պատմելու համար։ Բիրդմանը նախկինում բնակվում էր Սամսոն կղզում, որի մասին մարդիկ ասում էին, որ անեծք կա։

Գրեյսին և նրա ընկեր Դանիելն իրենց պատրաստած խաղալիք նավակներ ունեին։ Երբ այն լիճը, որտեղ նրանք սովորաբար նավարկում էին, նվաճում են վատ կարապները, Դանիելը խոսում է Գրեյսիի հետ, որ նա իր հետ գնա Բիրդմանի քոթեջի մոտ։ Նա վախեցած էր, բայց վերջապես համաձայնվում է։ Շուտով նրանք ընկնում են իրենց կյանքի ամենասարսափելի արկածի մեջ։

Վեպում հանդիպող կետերը կենտեղջյուրներ են, գլխի առջևի մասում գտնվող երկար, պարուրաձև եղջյուր ունեցող կետերի տեսակ։ Իրենց արկածի մեջ Գրեյսը և Դանիելը գտնում են կենեղջյուրի եղջյուրը։ Հետագայում նրանք պետք է որոշեին` օգնել կենտեղջյուրին, թե ոչ։ Այնուհետև նրանք փրկում են նրան։ Հետագայում Բիրդմանը վերադառնում է Բրայհեր, և նրան բոլորը գրկաբաց դիմավորում են։

Կերպարներ խմբագրել

  1. Գրեյսի Ջենքինս` Նախ Գրեյսին մշտապես վախեցած աղջիկ էր, որը հավատում էր Բիրդմանի մասին իրեն պատմած ցանկացած պատմությանը։ Նա նաև հավատում էր Սամսոն կղզու ուրվականներին։ Նրա լավագույն ընկերը Դենիել Պենդերն է։
  2. Դանիել Փենդեր` Դանիելը ամրակազմ տղա է, բայց նա չափազանց արկածախնդիր և շփվող։ Նա նաև վախենում է մթությունից։
  3. Զախարիա Վուդքոք` Խուլ ծերուկ, որն ապրում է կղզու բոլոր մարդկանցից հեռու գտնվող տնակում, նա հայտնի է նաև որպես Բիրդմեն։ Նա նաև հիանալի փայտամշակող է, որը թռչունների քանդակներ է պատրաստում։ Վուդքոքը սիրում է ծովով ճամփորդել Սամսոն կղզով իր շան` Փրինսի հետ։
  4. Փեթեր Ջենքինս` Գրեյսիի հայրը, նա պատմվածքում փոքր-ինչ բարկացած կերպար է, բայց միևնույն ժամանակ նաև լավ ստախոս-դերասան է։
  5. Քլեմիե Ջենքինս` Գրեյսիի մայրը. նա հանգիստ, բայց «տարօրինակ» կերպար է։ Պատմության մեջ այնքան էլ դերասան չէ, բայց իսկապես վախկոտ է։
  6. Թրևե Փենդեր` Դանիելի հայրը։ Պատմվածքում հաճախ է ապտակում Դանիելին։ Նրա մասին շատ բան նշված չէ։
  7. Մերի Փենդեր` Դանիելի մայրը։ Պատմության մեջ նրա մասին շատ բան չի նշվում։
  8. Միստր Վելբիլովդ` Գրեյսիի և Դանիելի ուսուցիչը, որը դատում է յուրաքանչյուր ուսանողի թվաբանությամբ։ Նա կանխատեսում է պատերազմի սկիզբը։ Դա ավելի ուշ իրականություն է դառնում պատմվածքում։
  9. Թիմ Փենդեր` Թիմը կռվարար է Գրեյսիի և Դանիելի հանդեպ։ Դանիելի եղբայրն է։

Ներկայացումներ խմբագրել

Գիրքը նույն վերնագրով էկրանավորվել է 1989 թվականին, ինչպես նաև` ներկայացում է բեմադրվել 2003 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել