Ինոցերամներ (Inoceramidae), մահացած երկփեղկանի փափկամորթների ընտանիք։ Ապրել են յուրայի և կավճի ժամանակաշրջանների ծովերում։ Խեցին անավասարափեղկ և անհավասարակողմ է, խիստ զարգացած արտաքին պրիզմաձև շերտով, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ տարբերել Ինոցերամներին մյուս խմբերից։ Որոշ Ինոցերամների խեցիները ունեցել են մինչև 1 մ երկարություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինոցերամներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։