Ինդուկտոր (այլ կիրառումներ)
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Ինդուկտոր (լատին․՝ inductor, induco - գործի եմ գցում, դրդում եմ, գրգռում եմ),
- տաքացնող ինդուկտոր, ինդուկցիոն տաքացման համար նախատեսված էլեկտրամագնիսական հարմարանք։ Կազմված է երկու հիմնական մասերից՝ հաղորդալարից, որի օգնությամբ փոփոխական մագնիսական դաշտ է ստեղծվում, և հոսանքի առբերիչներից՝ հաղորդալարը էլեկտրական էներգիայի աղբյուրին միացնելու համար։
- Հեռախոսային ինդուկտոր, ձեռքի շարժաբերով մագնիսաէլեկտրական մեքենա, կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար։
- Հաստատուն հոսանքի մեքենայի գրգռման մագնիսական համակարգի՝ գործածությունից դուրս եկած անվանումը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 341)։ |