Ինդի-խաղ (անգլ.՝ Indie game, անգլ.՝ independent video game-ից թարգմանվում է ինչպես «անկախ համակարգչային խաղ»), համակարգչային խաղ ստեղծված առանձին ծրագարվորողի կամ փոքր կոլեկտիվի կողմից առանց ֆինանսական հովանավորման։ Ինդի-խաղերը մեծ աճ գրանցեցին մասնավորապես 2000-ական թվականների երկրորդ կեսից։

Ինդի խաղերի շարքին են պատկանում այնպիսի խաղեր, ինչպիսք են Braid, World of Goo[1], Super Meat Boy և Minecraft-ը[2][3]։ Այդ թվում վերջինը ստեղծվել է մի ծրագրավորողի կողմից, և վաճառվել է տասնյակ միլլիոնավոր օրինականերով։ Այդ խաղը սահմանել է ռեկորդ, դառնալով ամենաշատ վաճառված ինդի-խաղը[4][5]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Ինդի-խաղերի համար չկա համընդհանուր սահմանում, սակայն կան որոշ յուրահատկությունները, որը ունեն այս տիպի խաղերը[6][7][8][9]։ Որպես կանոն ինդի-խաղերը ստեղծվում են անհատի, ոչ մեծ կոլեկտիվի կամ փոքր անկախ ընկերության կողմից[7][10]։ Ինչպես նաև խաղերը այնքան մասշտաբային չեն, ինչպես ֆինանսական հովանավորմամբ ստեղծվածները։ Ինդի-խաղեր մշակողները չեն ունենում ֆինանսական ապահովածություն հրատարակության կողմից, և սովորաբար ունենում են փոքր բյուջե կամ ընդհանրապես չեն ունենում ֆինանսական միջոցներ[6][7][9][11][12]։ Անկախ ինդի-մշակողները չունեն գործառական[8] կամ ստեղծագործական սահմանափակումներ[7][9][13] և հրատարակողի համաձայնության կարիքը չունեն[6], նույնը չենք կարող ասել մասշտաբային խաղերի մասին։ Նույն կերպ խաղային դիզայներների որոշումները նույնպես չեն սահմանափակվում նախագծի բյուջեով[13]։ Բացի դա, որքան փոքր է կոլեկտիվը, այնքան ավելի վառ է արտահայտվում կոնկրետ մշակողի ինքնությունը[14]։ Ոչ մեծ կոլեկտիվը, լայն հնարավորությունները և սահմանափակումների բացակայությունը հիանալի պայմաններ են ստեղծում ինդի խաղերի համար[6][10][14][15][16][17][18] ref name="GameTunnelInnovation"/>[19]։

Մշակում խմբագրել

Ֆինանսական աղբյուր գտնելու նպատակով, մշակողնեը կարող են դիմել քրաուդֆանդինգի, հրատարակչի փնտրմանը[11][20][21] կամ ստեղծել խաղի մշակմանը օգնող համայնք[22]։ Եթե նախագիծը չի ունենում հրատարակիչ, մշակողները օգտագործում են համացանցով առաջարկվող թվային դիստրիբուտացիան[23]։

Չի կարելի ինդի-ծրագրավորողներին շփոթել սիրողական-մշակողների հետ քանի-որ, եթե վերջինիս համար սա հոբբի է ապա ինդի-մշակողները նպատակաուղղված են նոր ապրանքի թողարկմանը[8]։ Բազմաթիվ սիրողական մշակողները ստեղծում են հավելյալ ֆայլեր արդեն իսկ ստեղծված խաղի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mysore, Sahana (2009 թ․ հունվարի 2). «How the World of Goo became one of the indie video game hits of 2008». Venturebeat.
  2. Plunkett, Luke (2011 թ․ հունվարի 4). «Why Minecraft Is So Damn Popular». Kotaku.
  3. Евгений Колпаков (2014 թ․ հոկտեմբերի 22). «Игра с нулевым бюджетом: как ее разработать, как продать и зачем это нужно». «Хакер» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  4. Юлия Позднякова (2015 թ․ հունվարի 15). «Самая продаваемая инди-игра, крупнейшая «бета» и другие мировые рекорды Minecraft». 3DNews (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Minecraft: Ten of the best block-busting world records». Guinness World Records (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Gnade, Mike (2010 թ․ հուլիսի 15). «What Exactly is an Indie Game?». The Indie Game Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Gril, Juan (2008 թ․ ապրիլի 30). «The State of Indie Gaming». Gamasutra.
  8. 8,0 8,1 8,2 MacDonald, Dan (2005 թ․ մայիսի 3). «Understanding "Independent"». Game Tunnel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 Thomsen, Michael (2011 թ․ հունվարի 25). «The 'Indie' Delusion: The Gaming Category that Doesn't Exist». IGN.
  10. 10,0 10,1 Carroll, Russell (2004 թ․ հունիսի 14). «Indie Innovation?». GameTunnel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին.
  11. 11,0 11,1 Parker, Laura (2011 թ․ փետրվարի 14). «The Rise of the Indie Developer». GameSpot.
  12. MARCELO PRINCE, PETER ROTH (2004 թ․ դեկտեմբերի 21). «Videogame Publishers Place Big Bets on Big-Budget Games». Wallstreet journal Online. «
    »
    {{cite web}}: line feed character in |quote= at position 77 (օգնություն)
  13. 13,0 13,1 Kelly, Kevin (2009 թ․ մարտի 17). «SXSW 2009: Being Indie and Successful in the Video Game Industry». Joystiq.
  14. 14,0 14,1 Crossley, Rob (2009 թ․ մայիսի 19). «Indie game studios 'will always be more creative'». Market for Home Computing and Video Games.
  15. Diamante, Vince (2007 թ․ մարտի 7). «GDC: The Future of Indie Games». Gamasutra.
  16. Gamasutra staff (2007 թ․ հոկտեմբերի 4). «Q&A: Independent Game Creators On Importance Of Indie Movement». Gamasutra.
  17. Cobbett, Richard (2010 թ․ սեպտեմբերի 19). «Is indie gaming the future?». TechRadar. էջ 1.
  18. Irwin, Mary Jane (2008 թ․ նոյեմբերի 20). «Indie Game Developers Rise Up». Forbes.
  19. Diamante, Vincent (2007 թ․ մարտի 6). «GDC: Analyzing Innovation in Indie Games». Gamasutra.
  20. Thompson, Michael (2010 թ․ հունվարի 18). «Searching for gold: how to fund your indie video game». Ars Technica.
  21. Hietalahti, Juuso (2006 թ․ մայիսի 19). «The Basic Marketing Plan For Indie Games». Gamasutra.
  22. Marsh, David (2008 թ․ փետրվարի 26). «Nine Paths To Indie Game Greatness». Gamasutra.
  23. Jan, Matej (2012 թ․ հունիսի 27). «Congratulations, Your First Indie Game is a Flop». Gamasutra.