Ինդիրա Բայրամովիչ, Բոսնիա և Հերցեգովինայում բնակվող գնչու ակտիվիստ, Տուզլայի գնչու կանանց ասոցիացիայի ղեկավար։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա օգնում է գյուղական գնչուներին, ինչպես նաև հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի գնչուների իրավահավասարության օգտին։ Վերջերս նա կենտրոնացել է գործազուրկ գնչու կանանց, ինչպես նաև ընտանեկան բռնության և բռնության զոհերի խնդիրների վրա[2]։

Ինդիրա Բայրամովիչ
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա[1]
Մասնագիտությունտնտեսագետ և ակտիվիստ

ԳործունեությունԽմբագրել

Բայրամովիչի ասոցիացիան ներգրավված է գնչու համայնքների փոքր երեխաների սննդի, անձնական հիգիենայի պարագաների և կարիքավորներին դպրոցական պարագաների մատակարարման գործում։ Բացի այդ, ասոցիացիան իրականացնում է մասնավոր բժշկական հետազոտություններ աղքատ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով[3]։

2020 թվականի ամռանը` COVID-19 համաճարակի ժամանակ, Բայրամովիչը միացել է Բոսնիա և Հերցեգովինայի գնչու կանանց ցանցին, «Տուզլա համայնքի» հիմնադրամին և «Էմմաուս» համերաշխության միջազգային ֆորումին՝ Կիսելյակ քաղաքի շրջակայքում տեղական գնչու համայնքներին օգնություն և սնունդ տրամադրելու համար։ Օգնում է կամավորներին համակարգել օրական մի քանի հարյուր կերակրատեսակների բաշխումը, ինչպես նաև մի քանի շինարարական նախագծերի իրականացման գործում, ներառյալ ֆուտբոլի դաշտիկառուցումը և վնասված ջրանցքի վերակառուցումը[2]։

Համաճարակի ընթացքում գնչուական համայնքներին օգնելուց բացի, Բայրամովիչը տեղեկություններ է հավաքում նաև գյուղական վայրերում առկա խնդիրների մասին, որոնք էլ ավելի են սրվել համաճարակի պատճառով։ Նա մատնանշում է, որ գնչու համայնքների սովորողողների ավելի փոքր մասն է մասնակցում առցանց դասընթացներին, ինչպես նաև նկատվում է ընտանեկան բռնության աճ և խտրականություն առողջապահության ոլորտում։ Նա հատկապես ընդգծում է, որ այդ գյուղական համայնքներում չեն իրականացվում COVID-19 թեստավորման հետազոտություններ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել