Ինգրիդ Նարգանգ (գերմ.՝ Ingrid Nargang, ապրիլի 17, 1929(1929-04-17), Չեռնովցի, Ռումինիայի թագավորություն - մայիսի 10, 2019(2019-05-10), Schärding, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի փաստաբան, դատավոր և ժամանակակից պատմաբան։ 1964-1993 թվականներին եղել է Էնգելխարցելեի շրջանային դատարանի ղեկավարը։ Նա եղել է առաջին կինը, որը ղեկավարել է Ավստրիայի դատական համակարգի գյուղական շրջանային դատարան[1]։

Ինգրիդ Նարգանգ
գերմ.՝ Alice Ingrid Annemarie Nargang
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1929(1929-04-17)
ԾննդավայրՉեռնովցի, Ռումինիայի թագավորություն
Մահացել էմայիսի 10, 2019(2019-05-10) (90 տարեկան)
Մահվան վայրSchärding, Վերին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններդատավոր
 Ingrid Nargang Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալիսա Ինգրիդ Աննեմարի Նարգանգը ծնվել է Չեռնովցիում, Ռումինիայում, 1929 թվականի ապրիլի 17-ին։ Ծագում է ավստրիական պետական պաշտոնյաների ընտանիքից։ Նրա մեծ պապը դասական բանասեր էր և միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ պապը իրավաբան էր։ Ընտանիքը Չեռնովցիում ապրել է Բուկովինայում, որը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը պատկանել է Հաբսբուրգյան միապետությանը, այնուհետև անցել է Ռումինիայի թագավորությանը։ Ներկայումս մասամբ Ուկրաինայի կազմում է։ Ինգրիդին դաստիարակել են մայրն ու տատիկը։ Հայրը թողել է ընտանիքը, երբ ինքը երկու տարեկան էր։

1940 թվականի ամռանը, երբ Նարգանգը 11 տարեկան էր, սկսվել է գերմանական ծագման քաղաքացիների տեղափոխումը Գերմանիա։ Մայրիկի և տատիկի հետ Նարգանգը նախ տեղափոխվել է Ներքին Սիլեզիա, այնուհետև` Վերին Սիլեզիա։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային զորքերը մոտեցել են Սիլեզիային, նրանք տեղափոխվել են Վերին Ավստրիա[2]։

Լինելով այսպես ասած «արտաքսվածների» և «էթնիկ գերմանացիների» ընտանիքից` Նարգանգը 1945 թվականի աշնանից սկսել է դպրոց հաճախել Գմունդենում։ 1948 թվականին այն ավարտելուց հետո Ինսբուրգում սկսել է իրավագիտություն սովորել։ 1952 թվականին իրավունքի ոլորտում ստացել է դոկտորի աստիճան։ Դրանից հետո որոշել է տնտեսագիատական կրթություն ստանալ։ 1959 թվականին պաշտպանել է սոցիալական և տնտեսագիտական գիտությունների դոկտորական դիսերտացիան։ Այդ ժամանակ Նարգանգն արդեն Լինցում սկսել է որպես իրավաբան փորձաշրջան անցնել և փաստաբանի քննություն է հանձնել։ Արդյունքում նա Լինցում մագիստրատուրա սովորելիս սկսել է որպես իրավաբան աշխատել։

1963 թվականին Նարգանգը դարձել է դատավոր։ 1964 թվականից մինչև թոշակի անցնելը` մինչև 1993 թվականը, ղեկավարել է Էնգելխարցելլի շրջանային դատարանը։ Նա դարձել է շրջանային դատարանը ղեկավարած առաջին կինն Ավստրիայում։

Որպես ժամանակակից պատմաբան Նարգանգն ուսումնասիել է բուկովինյան գերմանացիների պատմությունն ու Վերին Ավստրիայի փախստականների դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա նաև եղել է Լինցում Բուկովինի գերմանացիների տարածաշրջանային թիմի հիմնադիրներից մեկը[2]։

Հետագա տարիներին ապրել է Էնգելհարցելում, Լինցում և Վիեննայում։

Մահացել է 2019 թվականի մայիսի 10-ին, Շերդինգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Land Oberösterreich - Landeskorrespondenz Nr. 249 vom 26. Oktober 2005». web.archive.org. 2019 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 Trauer um die Frau Rat
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Նարգանգ» հոդվածին։