Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե

դեսպան

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե, (ապրիլի 20, 1977(1977-04-20), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագետ, դիվանագետ, Հայաստանում Լիտվայի դեսպան[1][2][3]։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե
Ծնվել էապրիլի 20, 1977(1977-04-20) (47 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունքաղաքագետ և դիվանագետ

Կենսագրություն խմբագրել

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ծնվել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում 1977 թվականի ապրիլի 20-ին։ 1995-1999 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում, քաղաքագիտության բակալավրիատ է։ 1999-2001 թվականներին սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոս է։ 1998 թվականին սովորել է Կոպենհագենի DIS ուսումնական հաստատությունում[4]։

1999-2000 թվականներին աշխատել է Լիտվայի կառավարությանն առընթեր Եվրոպական հանձնաժողովի Ինտեգրացիոն ռազմավարության Ծրագրերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։ 2000-2004 թվականներին աշխատել է նույն բաժնում՝ որպես Ինտեգրացիոն վերլուծության բաժնի ղեկավարի տեղակալ։ 2004 թվականին աշխատել է Լիտվայի Հանրապետության Կառավարության գրասենյակի Արտաքին քաղաքականության բաժնում՝ որպես խորհրդատու։ 2004-2009 թվականներին եղել է խորհրդատու Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ԵՄ ոլորտային քաղաքականության համակարգման բաժնում։ 2009-2012 թվականներին աշխատել է որպես խորհրդական, ապա 2012-2014 թվականներին՝ նախարար խորհրդական Լիտվայի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն Եվրոպական միությունում։ 2014-2017 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետի տեղակալ, ապա 2017-2019 թվականներին՝ վարչության պետ։ 2019 թվականի օգոստոսի 19-ից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան[5][6][7]։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն (հիմնական իմացություն), ֆրանսերեն (հիմնական իմացություն) լեզուներին։

Ամուսնացած է, ունի 3 դուստր։

2016 թվականին Արտաքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է «Լիտվական դիվանագիտության մեջ ներդրած ավանդի համար» մեդալով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե. «Լիտվան նման ծրագիր երբեք չէր իրագործել»». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  2. ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ հանդպմանն Աննա Հակոբյանն անդրադարձել է սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը
  3. Martirosyan, Sona. «Ուրախ կլինենք ձեր հաջողության պատմությանը մասը դառնալու. դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. «Կանանց իրավունքների պաշտպանության օրը «Հոդված 3» ակումբում». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  5. «Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի հետ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  6. http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13696&year=2021&month=2&day=19
  7. Sargsyan, Hripsime (2021-03). «Անցյալ կատարյալ ժամանակաձևի ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցում». Scientific Artsakh: 158–163. doi:10.52063/25792652-2021.1-158. ISSN 2579-2652.
  8. «Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել