Իմ սիրելի տիրակալ (ճապ.՝ あっくんとカノジョ Ակուն տո Կանոջո), ռոմանտիկ կատակերգական մանգա սերիալ։ Գրել և պատկերազարդել է Վակա Կակիցուբատան։ Սկսել է սերիալացվել Media FactoryMonthly Comic Gene ամսագրում 2013 թվականի հունիսից՝ 2018 թվական։ Անիմե հեռուստասերիալի ադապտացիան հեռարձակեց Yumeta Company-ն 2018 թվականի ապրիլի 6-ից՝ սեպտեմբերի 21-ը։

Իմ սիրելի տիրակալ
あっくんとカノジョ
Ժանրռոմանտիկ կատագերգություն
Երկիր Ճապոնիա[1][2]
ԹվականԱպրիլի 6, 2018 – Սեպտեմբերի 21, 2018
ՌեժիսորՇին Կատագայ
ՊրոդյուսերMedia Factory
Սցենարիստ(ներ)Յուկա Յամադա
ԸնկերությունAT-X, Tokyo MX
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Իմ սիրելի տիրակալ» (բնօրինակ անվանում — あっくんとカノジョ)

Սյուժե խմբագրել

Ածուհիրո «Ակուն» Կագարին դաժան է իր ընկերուհու՝ Նոն «Նոնտան» Կատագիրիի նկատմամբ։ Նա զգույշորեն թաքցնում է այն փաստը, որ սիրահարված է Նոնտանին։ Սերիալը ցույց է տալիս իրենց հարաբերությունը միմյանց և դասընկերների նկատմամբ։

Կերպարներ խմբագրել

Ածուհիրո «Ակուն» Կագարի (ճապ.՝ 荘 敦大 Կագարի Ածուհիրո )
Ձայնագրություն։ Ջուն Ֆուկույամա (դրամա սկավառակ), Թացուհիսա Սուզուկի (անիմե)[3]
Ակունը սերիալի գլխավոր կերպարն է։ Նա մուգ շիկահեր է։ Նաև Ցունդերե է, ով շատ է սիրում Նոնտանին։ Նոնտանի դիմաց նա միշտ ցույց է տալիս իր «Ցուն» բնավորության կողմը և թաքցնում իր «Դերե» կողմը։ Իր զգացմունքները Նոնտանի հանդեպ այնքան ուժեղ են, որ թաքուն հետևում է Նոնտանին։
Նոն «Նոնտան» Կատագիրի (ճապ.՝ 片桐 のん Կատագիրի Նոն)
Ձայնագրություն։ Աոյ Յուկի (դրամա սկավառակ), Այակա Սուվա (անիմե)[3]
Նոնտանը Ակունի ընկերուհին է։ Նա ունի ուսերին հասնող սև մազեր։ Նա Դերեդերե է ով շատ է սիրում Ակունին։ Ակունի դիմաց նա միշտ ցույց է տալիս իր «Դերե» բնավորության կողմը։ Ակունի Ցունդերե բնավորությունը նրան չի անհանգստացնում։
Մասագո Մածուո (ճապ.՝ 松尾 真砂 Մածուո Մասագո)
Ձայնագրություն։ Նոբուհիկո Օկամոտո (դրամա սկավառակ), Կեյսուկե Ուեդա (անիմե)[3]
Մասագոն Ակունի լավագույն ընկերն է։ Նա ունի մուգ կապույտ մազեր։ Նա գիտի Ակունի և Չիհոյի Ցունդերե բնավորությունների մասին։ Նա համակարգչային խաղերի oտակու է, ով հաճախ մեկնում է Ակունի տուն՝ խաղեր խաղալու համար։ Այս փաստը Չիհոյի վրդովմունքն է առաջացնում։
Չիհո Կագարի (ճապ.՝ 荘 千穂 Կագարի Չիհո)
Ձայնագրություն։ Մայա Ուչիդա (դրամա սկավառակ), Արիսա Կորի (անիմե)[3]
Չիհոն Ակունի փոքր քույրիկն է ով ութերորդ դասարանի ուսանող է։ Նա իր եղբոր պես մուգ շիկահեր է։ Չիհոն ունի երկար մազեր, որը միշտ կապված է։ Նա իր եղբոր պես Ցունդերե է։ Նա Նոնտանին համարում է իր լավագույն ընկերուհին։ Նոնտանի դիմաց նա միշտ ցույց է տալիս իր «Դերե» կողմը և թաքցնում իր «Ցուն» կողմը։ Նա սերիալի ընթացքում սկսում է սիրահարվել Մասագոյին։
Տակումի Կուբոմուրա (ճապ.՝ 窪村 匠 Կուբոմուրա Տակումի)
Ձայնագրություն։ Վատարու Հատանո (անիմե)[4]
Տակումին Ակունի ուսուցիչն է։ Նա ունի շագանակագույն մազեր։ Նա լուրջ և լուռ կերպար է։ Կոնագին հետաքրքրված է նրանով։
Կոնագի Իրիյե (ճապ.՝ 入江 小凪 Իրիյե Կոնագի)
Ձայնագրություն։ Հիկարու Կայոու (անիմե)[4]
Ակունի դասընկերը։ Նա ունի վարդագույն մազեր։ Նա նյարդայնացնող և լավատես աղջիկ է։ Նա սիրահարված է Կուբոմուրային։

Մեդիա խմբագրել

Մանգա խմբագրել

Վակա Կակիցուբատան թողարկեց մանգան Media Factoryջոսեյ մանգայի ամսագրում 2013 թվականի հունիսին։ Ամսագիրը կոչվում է Monthly Comic Gene։ Մանգան նաև թողարկված է Media Factory-ի Gene Pixiv ամսագրում[5]։ Մինչ օրս թողարկվել է ութ տանկոբոն։

Սերիաներ խմբագրել

Հրատարակման ամսաթիվ ISBN
1 Փետրվարի 27, 2014[6] ISBN 978-4-04-066289-3
2 Սեպտեմբերի 27, 2014[7] ISBN 978-4-04-066863-5
3 Մայիսի 27, 2015[8] ISBN 978-4-04-067527-5
4 Հունվարի 27, 2016[9] ISBN 978-4-04-067890-0
5 Օգոստոսի 27, 2016[10] ISBN 978-4-04-068516-8
6 Մարտի 27, 2017[11] ISBN 978-4-04-069101-5
7 Նոյեմբերի 27, 2017[12] ISBN 978-4-04-069528-0
8 Հունիսի 27, 2018[13] ISBN 978-4-04-069908-0

Դրամա սկավառակ խմբագրել

Media Factory-ը ռադիո դրամա սկավառակ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին[5]։

Անիմե խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 27-ին մանգայի յոթերորդ սերիայում հայտարարվեց՝ որ մանգան ունենալու է անիմե ադապտացիա[5]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Շին Կատագայն է, սցենարիստը՝ Յուկա Յամադան։ Անիմացիան՝ Yumeta Company-ի կողմից է։ Կերպարների ձևավորումը ստեղծել է Մոտոհիրո Տանիգուչին[14]։ Սերիալը հեռարձակվեց 2018 թվականի ապրիլի 6-ից սեպտեմբերի 21-ը AT-X հեռուստաալիքով՝ 4 րոպեանոց դրվագներով։ Անիմեյի առաջին երգը Հարունա Օշիմայի «Կոյ նո Բալուն» (ճապ.՝ 恋のバルーン Սիրո Փուչիկ) երգն է[15]։ Անիմեյի երկրորդ երգը Հարունա Օշիմայի և Էբիսու կոֆրետի «We☆Pace!» երգն է։ Անիմեն հեռարձակեց Crunchyroll[16]։

No.TitleOriginal air date
1"Ընկերոջ իրկական բնույթը"
"Կարեշի նո Ժիտայ" (Japanese: 彼氏の実態)
Ապրիլի 6, 2018 (2018-04-06)
Ածուհիրո «Ակուն» Կագարին խենթորեն սիրահարված է իր ընկերուհուն՝ Նոն «Նոնտան» Կատագիրիին։ Սակայն, իր զգացմունքները ցույց տալու փոխարեն՝ նա դրանք թաքցնում է ցունդերե դիմակի տակ։
2"Սովորված ընկերուհին"
"Տենարետա Կանոջո" (Japanese: 手慣れた彼女)
Ապրիլի 13, 2018 (2018-04-13)
Ակունի լավագույն ընկեր՝ Մասագո Մածուոն հարցնում է Նոնտանին, թե արդյոք նա ուրախ է որ Ակունը միայն դաժան խոսքեր է ասում, բայց Նոնտանը գիտի որ Ակունը սիրով է այդ խոսքերը ասում։ Հաջորդ օրը, Ակունը որոշում է Նոնտանի հետ քայլել։ Քաջություն է հավաքում և գրկում է նրան, բայց դրանից հետո երեք օր ամոթից թաքնվում է։
3"Ծամելու քանակը"
"Սոշակու կայսու" (Japanese: 咀嚼回数)
Ապրիլի 20, 2018 (2018-04-20)
Ակունը պատմում է իր փոքր քրոջը՝ Չիհո Կագարիին, թե ինչպես է նա կատարելապես հաշվարկել Նոնտանի ուտելիք ծամելու սովորությունները։
4"Ամեն ինչի սկիզբը"
"Սուբետե նո Հաժիմարի" (Japanese: 全ての始まり)
Ապրիլի 27, 2018 (2018-04-27)
Ակունը հիշում է թե ինչպես սկսեց հանդիպել Նոնտանին միջին դպրոցում, երբ իրար մականունները որոշեցին։ Նա սովորություն ունի Նոնտանի լուսանկարները փակցնել իր սենյակի պատերին։ Նոնտանը չգիտի իր սովորության մասին։
5"Միասին հովանոցի տակ"
"Այայգասա" (Japanese: 相合い傘)
Մայիսի 4, 2018 (2018-05-04)
Նոնտանը դասերից հետո այցելում է Ակունի տուն։ Չիհոյի և Մասագոյի հետ ֆիլմ են դիտում։ Մասագոն միշտ Ակունի տանն է՝ համակարգչային խաղեր խաղալու համար։ Երբ Ակունը գնում է խոհանոց Մասագոյին սուրճ պատրաստելու, Նոնտանը նրան հետևում է։ Ակունը հասկանում է որ Նոնտանը գիտի իր տան իրերի տեղերը։ Դա մեծ ուրախություն է պատճառում նրան, քանի որ դա նրանց ինչ-որ չափով նմանեցնում է ամուսնացած զույգի։
6"Ծնողները"
"Րյոշին-տաչի" (Japanese: 両親たち)
Մայիսի 11, 2018 (2018-05-11)
Ակունը գնում է Նոնտանի ծնողներին՝ Սեյչիրոյին և Ցուգումիին առաջին անգամ հանդիպելու։ Նոնտանի ծնողների հարաբերությունները միմյանց նկատմամբ նմանություն ունեն Ակունի և Նոնտանի հարաբերություններին։ Երբ Ակունի ծնողները՝ Կեյտան և Սակուրակոն գալիս են Ակունին վերցնելու, Նոնտանը հասկանում է որ Սակուրակոն նման է Ցուգումիին, բայց Կեյտան իր մանկական անձնավորությունով Սեյչիրոյի հակառակն է։
7"Իրիյե-սան"
"Իրիյե-սան" (Japanese: 入江さん)
Մայիսի 18, 2018 (2018-05-18)
Լավատես Կոնագի Իրիյեն նյարդայնացնում է դասվար՝ Տակումի Կուբոմուրային։ Կոնագին սիրահարված է Տակումիին, բայց Տակումին նրա ուսուցիչն է։ Երբ Տակումին լսում է որ Ակունը դաժան խոսքեր է ասում Նոնտանին, նա հարցնում է Ակունին թե արդյո՞ք նա սիրում է իր ընկերուհուն։
8"Իր սովորելու սեփական ձևը"
"Կարե-նարի նո բենկյո-հո" (Japanese: 彼なりの勉強法)
Մայիսի 25, 2018 (2018-05-25)

Ակունը Նոնտանին խորհուրդ է տալիս իր գրառումները բարձրաձայն կարդալով պարապի իրենց քննությանը։ Նա ձայնագրում է Նոնտանին, և ձայնագրությունը օգտագործում է որ ինքը միայնակ պարապի։ Քննությունից հետո Նոնտանն Ակունին հրավիրում է ծովափ։

Միևնույն ժամանակ, Կոնագին զայրացած է որ նա միտումնավոր ձախողել է քննությունը, բայց Տակումին չի դասավանդելու նրա լրացուցիչ դասերը։
9"Մածուո և Չիհո"
"Մածուո տո Չիհո" (Japanese: 松尾と千穂)
Հունիսի 1, 2018 (2018-06-01)
Չիհոն զայրացած է, քանի որ Մասագոն միշտ իր տանն է՝ համակարգչային խաղեր խաղալու համար։ Երկուսն էլ մտերմանում են, քանի որ Չիհոն սկսում է ցույց տալ իր «ցունդերե» կողմը։
10"Ծովափ"Հունիսի 8, 2018 (2018-06-08)
11"Փառատոնի գիշերը"
"Մածուրի նո Յորու" (Japanese: 祭りの夜)
Հունիսի 15, 2018 (2018-06-15)
12"Խնձորի մուրճ"
"Ռինգո ամե հանմա" (Japanese: リンゴ飴ハンマー)
Հունիսի 22, 2018 (2018-06-22)
13"Հիշողություններ"
"Օմոյդե հանաշի" (Japanese: おもひで話)
Հունիսի 29, 2018 (2018-06-29)
14"Հելոուին"
"Հարովին" (Japanese: ハロウィン)
Հուլիսի 6, 2018 (2018-07-06)
15"Ցանկություններ, անտարբերություն և գերակայություն"
"Գանբո • մու կանդո • շիկո" (Japanese: 願望・無感動・至高)
Հուլիսի 13, 2018 (2018-07-13)
16"Մածուո հակաքայլեր"
"Մածուո տայկասու" (Japanese: 松尾対策)
Հուլիսի 20, 2018 (2018-07-20)
17"Ակունի քունը"
"Ակուն նո օ տոմարի կայ" (Japanese: あっくんのお泊り会)
Հուլիսի 27, 2018 (2018-07-27)
18"Սուրբ Ծնունդ"
"Կուրիսումասու ☆" (Japanese: クリスマス☆)
Օգոստոսի 3, 2018 (2018-08-03)
19"Շնորհավոր Նոր Տարի"
"Կինգա շինեն" (Japanese: 謹賀新年)
Օգոստոսի 10, 2018 (2018-08-10)
20"Մաքրության գործեր"
"Բիկա կածուդո" (Japanese: 美化活動)
Օգոստոսի 17, 2018 (2018-08-17)
21"Ազնիվ խոսքեր"
"Չոկյու նո կոտոբա" (Japanese: 直球の言葉)
Օգոստոսի 24, 2018 (2018-08-24)
22"Մեկնարկման գիծ"
"Սուտարտորայն" (Japanese: スタートライン)
Օգոստոսի 31, 2018 (2018-08-31)
23"Կանաչ սոխի խաղալիք"
"Նեգի նինգյո" (Japanese: ネギ人形)
Սեպտեմբերի 7, 2018 (2018-09-07)
24"Ատելություն..."
"Կիրայ..." (Japanese: キライ...)
Սեպտեմբերի 14, 2018 (2018-09-14)
25"Իմ սիրելի տիրակալ"
"Ակուն տո Կանոջո" (Japanese: あっくんとカノジョ)
Սեպտեմբերի 21, 2018 (2018-09-21)

Ընդունում խմբագրել

2017 թվականի նոյեմբերի դրությամբ՝ մանգան վաճառել է ավելի քան 480 հազար օրինակ։ Ունեցել է 11 միլիոնից ավել դիտում Pixiv-ում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AniList — 2013.
  2. MangaDex — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Akkun to Kanojo Anime's Cast, New Visuals Revealed». Anime News Network. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Akkun to Kanojo Introduces Two Additional Characters and Cast». MANGA.TOKYO. 2018 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Tsundere Romantic Comedy Manga Akkun to Kanojo Gets Anime». Anime News Network. 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  6. あっくんとカノジョ 1. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. あっくんとカノジョ 2. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. あっくんとカノジョ 3. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. あっくんとカノジョ 4. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. あっくんとカノジョ 5. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. あっくんとカノジョ 6. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. あっくんとカノジョ 7. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. あっくんとカノジョ 8. Kadokawa Shoten (Japanese). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Yumeta Company Animates Akkun to Kanojo Anime». Anime News Network. 2018 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  15. «Akkun to Kanojo Anime's Promo Video Reveals New April 6 Premiere». Anime News Network. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  16. «Crunchyroll Adds Lostorage conflated WIXOSS, My Sweet Tyrant, Ninja Girl & Samurai Master 3rd». Anime News Network. 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  17. «Peak Tsundere Achieved in "Akkun and His Girlfriend" Anime». Crunchyroll. 2017 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել