«Իմ կանաչաթև լեդի» (անգլ.՝ My Lady Greensleeves), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1859 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Բրիտանական թանգարանի հավաքածուում։ Գոյություն ունի Ռոսսետտիի համանուն կտավը, որն ստեղծվել է յուղաներկով 1863 թվականին՝ բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով։

Իմ կանաչաթև լեդի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1859
բարձրություն31,1 սանտիմետր
լայնություն18,5 սանտիմետր
գտնվում էԲրիտանական թանգարան
հավաքածուԲրիտանական թանգարան
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Հերոսուհու կերպարը և նկարի անվանումը վերցված է անգլիական բանահյուսական «Կանաչ թևեր» բալլադից, որը հայտնի է եղել 16-րդ դարից։ Վերևի աջ անկյունում նկարիչւ դրել է այդ երգի նոտաները և երկու տող[1]։

Ջրաներկի վրա աշխատանքն ավարտել է 1859 թվականին։ Հենրի Մարիլյեն Ռոսսետտիի կյանքի և ստեղծագործության մասին իր գրքում գրել է, որ Ռոսսետտին այնքան է սրտնեղել՝ կարդալով իր աշխատանքի մասին որոշ քննադատների կարծիքները, որ արդյունքում ներկել է դրա ֆոնը՝ այդպիսով «փչացնելով հիասքանչ աշխատանքը»[1][2]։ Նկարի հակառակ կողմում կա կնոջ գլխի մատիտով ուրվանկար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «My Lady Greensleeves». Rossetti Archive.
  2. Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 101.