Իմպեդանս (այլ կիրառումներ)
բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Իմպեդանսից)
Իմպեդանս (անգլ.՝ impedance, լատին․՝ impedio-խոչընդոտել),
- Էլեկտրական իմպեդանս, սինուսոիդային լարումների և հոսանքների դեպքում էլեկտրական ցանկացած բարդ գծային շղթայի լրիվ դիմադրության ներկայումս քիչ օգտագործվող անվանումը։
- Ձայնական իմպեդանս, տարբեր միջավայրերում և ձայնագիտական համակարգերում ձայնային դաշտը բնորոշող կոմպլեքս դիմադրություն՝ ձայնային ճնշման և մասնիկների տատանոդական արագության կոմպլեքս ամպլիտուդների հարաբերությունը։ Կոմպլեքս իմպեդանսի իրական մասը բնորոշում է ձայնային դաշտի էներգիայի կորուստները շփման և ճառագայթման հետևանքով, իսկ կեղծ բաղադրիչը՝ իներցիայի և առաձգական ուժերի հակազդեցությունը։ Մասնիկների շեղման կետային (կամ միավոր մակերեսին վերաբերող) արագության դեպքում իմպեդանս կոչվում է տեսակարար ձայնական իմպեդանս։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 325)։ |