Իխտիոֆթիրիոզ, անուշահամ ջրերի և միշարք ծովային ձկների (ծածան, գետածածան, կարաս, լին, շիղաձուկ, պելյադ և այլն) ինվազիոն հիվանդություն։ Առաջանում է ichthyophtirius multifiliis ինֆուզորիաներով վարակվելիս։ Տեղակայվում է ձկների մաշկի, խռիկների, լողակների կամ աչքի եղջերաթաղանթի մեջ։ Հանդիպում է հիմնականում ձկնաբուծական տնտեսություններում և ձկնագործարաններում։ Հարուցչի աղբյուրը հիվանդ ձկներն են, որոնց տեղափոխման ժամանակ հարուցիչը տարածվում է։

Իխտիոֆթիրիոզ
Տեսակfish disease? և մակաբուծական հիվանդություն
ՊատճառI. multifiliis?
 Ichthyophtiriosis Վիքիպահեստում

Ախտանշաններ

խմբագրել

Խռիկները մուգ կարմիր գույնի՝ արյունազեղումներով, մանր, սպիտակավուն թմբիկներով ծածկված, մաշկն անջատվում է մարմնից (ձուկը շարժվելիս մաշկը ձգվում է ժապավենի կամ լաթի նման)։ Զանգվածային ախտահարման դեպքում մակաբույծը վերատեղակայվում է ձկան բերանի խոռոչի լորձթաղանթում, աչքի շաղկապենու մեջ. առաջանում է եղջերաթաղանթի բորբոքում, կուրություն։ Հիվանդության սկզբում ձուկն անհանգիստ է, ջրի ստորին շերտերից արագ բարձրանում է վերին շերտեր, շրջանաձև լողում, այնուհետև կորցնում է ակտիվությունը, մնում է ափին մոտ և գրեթե պասիվ է արտաքին գրգռիչների նկատմամբ։

Ախտորոշում

խմբագրել

Կլինիկան ախտանշաններով մաշկի քերուկներում հարուցչի հայտնաբերում։

Բուժում

խմբագրել

Բուժումը 0,6 %-անոց աղաջրային, 3-5 օր՝ մալաքիտային կանաչով (0,1-0,9 մգ/լ, 4 ժ-ից մինչև 1 օր) կամ մեթիլենային կապույտով (5,0-10 մգ/լ, 2 ժ-ից մինչև 1 օր) վաննաներ՝ ձվադրման, աճեցման և ձմեռման ջրամբարներում։

Կանխարգելում

խմբագրել

Կանխարգելումը 60-70% վարակվածության դեպքում մանրաձկների ոչնչացում, անբարենպաստ ջրամբարներից ջրի բացթողում և չորացում՝ 8-10 օրվա ըթացքում, ջրամբարի չջրթողված մասերի վարակազերծում քլորակրով կամ չհանգած կրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։