Coregonus albula

Մանրաձկներ, սաղմոնների ընտանիքի սիգերի սեռի ձկներ։ Հայտնի է երկու տեսակ, բալթիկական կամ եվրոպական մանրաձկներ (Coregonus albula)՝ հիմնականում տարածված են Բալթիկ ծովում և Կարելիայի լճերում։ Շատ շարժունակ են, մեջքը կանաչավուն է, կողքերը և փորը՝ արծաթավուն։ Սնվում են պլանկտոնով։ Սիբիրական մանրաձկներ (C. sardinella), գետային ձկներ են, ապրում են Սիբիրի գետերում։ Սնվում են խոշոր խեցգետնակերպերով, ուրիշ ձկների մատղաշով։ Երկու տեսակն էլ ունեն արդյունագործական նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png