Իլյինսկի այգի (Սանկտ Պետերբուրգ)

զբոսայգի Սանկտ Պետերբուրգում

Իլյինսկի այգի (ռուս.՝ Ильи́нский сад), գտնվում է Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում, Հեղափոխության և Քիմիկոսների ճանապարհի կենտ կողմում, Պոտապովի փողոցի և Օխտա գետի միջև, Օխտայի մյուս ափին, Իլյինկայա ավանի և Լուբյա գետի միջև[1]։


Ստեղծման պատմություն խմբագրել

Իլյինսկի այգին ձևավորվել է 1980-ական թվականներին, Ռժևկա-Պորոխովյան նոր համալիրի շինարարության ընթացքում և ներառել այդ վայրի մշակութային, բնական և պատմական վայրերը։

Ինչպես Իլյինկայա ավանը, երկու կամուրջներն (Մեծ և Փոքր Իլյինսկի) իրենց անվանումը ստացել են հարևանությամբ գտնվող Սուրբ Եղիա մարգարեի տաճարից։

  • Իլյինսկի այգու միջոցով հոսում է Օխտա գետը՝ այգին բաժանելով երկու մասի, որոնք առանձին անուններ ունեն՝

Մեծ Իլյինսկի այգի, որը գտնվում է Հեղափոխության մայրուղու կենտ համարանիշներով կողմում, Պոտապով փողոցի և Օխտա գետի միջև
Փոքր Իլյինսկին` Օխտայի մյուս ափին, Իլյինսկի ավանի և Լուբյա գետի միջև։

Պատմամշակութային օբյեկտներ խմբագրել

  • Առաջին փայտյա մատուռը, այստեղ կառուցվել է 1717 թվականին ի պատիվ Եղիա մարգարեի, իսկ ներկայիս տաճարը՝ 1785 թվականին, ճարտարապետ Նիկոլայ Լվովի կողմից[2]։
  • Մեծ Իլյինսկի կամուրջը (հին անվանումներ` Երրորդ Օխտինսկի, Իլյինսկի), կամուրջ Կրասնոգվարդեյսկի շրջանում՝ Օխտա գետի վրա։ Սանկտ Պետերբուրգում կառուցված առաջին մոնոլիտ բետոնե կամուրջներից է։ Ստեղծված է 1912 թվականին, պահպանվել է իր նախնական տեսքով[3]
  • Իլյինսկի այգու երկայնքով դեպի Հեղափոխության մայրուղի անցնում է «Կյանքի ուղիներ» «քաղաքային» տարածքը՝ «Ռժևսկի միջանցք» հուշահամալիրը, որը ստեղծվել է ճարտարապետ Վլադիմիր Լյուկյանովի նախագծով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-րդ տարելիցին։ 1985 թվականին այստեղ տեղադրվել է այդ համալիրի հուշաքարերից մեկը[4]։
  • Իլյինսկի այգու արևելյան հատվածում՝ Խիմկով փողոցի և Օխտա գետի միջև են գտնվում Ալեքսանդրովյան դարպասները, որը կլասիցիզմի ոճի ճարտարապետական հուշարձան է՝ Օխտինսկու շոգենավերի գործարանի նախկին դարապսներն են Սանկտ Պետերբուրգում, կառուցվել են ֆեոդոր Դեմերցովի նախագծով, 1806 թվականին[5]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. - 2-е изд., перераб. и доп. - СПб.: Лик, 1997. - 288 с. - (Три века Северной Пальмиры). - ISBN 5-86038-023-2.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. - СПб.: Норинт, 2002. - 353 с. - ISBN 5-7711-0019-6.
  • Зодчие Санкт-Петербурга. XIX - начало XX века / сост. В. Г. Исаченко; ред. Ю. Артемьева, С. Прохватилова. - СПб.: Лениздат, 1998. - 1070 с. - ISBN 5-289-01586-8.
  • Новиков Ю. В. Мосты и набережные Ленинграда / Сост. П. П. Степнов. - Л.: Лениздат, 1991. - 320 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rutraveller - «Ильинский сад»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. Храм Святого Илии Пророка на сайте al-spbphoto.narod.ru
  3. Степнов, 1991, էջ 314
  4. Ковальчук В. М., Чистиков А. И., Ленинград и ленинградцы в годы блокады, — СПб., «Лики России», — 2012, — 260 с.
  5. Александровские ворота Արխիվացված 2018-04-06 Wayback Machine // Citywalls

Արտաքին հղումներ խմբագրել