Իլյա Սաֆրոնով (ռուս.՝ Илья́ Ива́нович Сафро́нов, հուլիսի 24, 1920(1920-07-24), Յասնոգորսկի շրջան, Tula Uyezd, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 28, 2013(2013-06-28)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Իլյա Սաֆրոնով
 
Կրթություն՝ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 24, 1920(1920-07-24)
Ծննդավայր Յասնոգորսկի շրջան, Tula Uyezd, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանի օր հունիսի 28, 2013(2013-06-28) (92 տարեկան)
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։

1947 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1947-1948 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1948-1954 թվականներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1954-1958 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1958-1961 թվականներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1961-1963 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1963-1966 թվականներին՝ Ավստրալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1966-1968 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1968 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 1971 թվականի մարտի 4-ը Սինգապուրում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1972-1976 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1976 թվականի հունվարի 15-ից մինչև 1981 թվականի հուլիսի 10-ը Մավրիկիոսում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1981-1986 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посольство СССР в Сингапуре. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  2. «Посольство СССР на Маврикие. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 18.