Իլյա Ռեպինի հուշարձան (Մոսկվա)

Իլյա Ռեպինի հուշարձան (ռուս.՝ Памятник Илье Репину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս անվանի գեղանկարիչ Իլյա Եֆիմովիչ Ռեպինին։ Գտնվում է Բոլոտնայա հրապարակում` նույնանուն ափափողոցից և Լուժկով կամրջից ոչ հեռու։ Մետրոպոլիտենի մոտակա կայարանը «Տրետյակովսկայան» է։

Իլյա Ռեպինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետIgor Rozhin?
Ստեղծում1958
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՅակիմանկա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Ilya Repin in Moscow Վիքիպահեստում
Ռեպինի հուշարձանը ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա, 1959 թվական

Անվանի քանդակագործ Մատվեյ Հենրիխովիչ Մանիզերի և ճարտարապետ Իգոր Եվգենևիչ Ռոժինի հեղինակած հուշարձանը բացվել է 1958 թվականի սեպտեմբերի 29-ին[1]։

Պատմություն

խմբագրել

Գեղանկարիչ Իլյա Ռեպինի հուշարձանի վայրի ընտրությունը պայմանավորված է եղել Տրետյակովյան պատկերասրահի հարևանությամբ, որտեղ պահվում են նրա բազմաթիվ կտավներ։ 1962-1994 թվականներին Բոլոտնայա հրապարակը, որտեղ գտնվում է այդ հուշարձանը, կոչվել է Իլյա Ռեպինի անունով[2]։

Ըստ Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրայի մամուլի ծառայության` 2014 թվականին Քաղաքի օրը արձանի մոտ պետք է հայտնվեր փոքրիկ պուրակ[3]։

Նկարագրություն

խմբագրել

Դեպի վեր նեղացող քառանկյուն պատվանդանին Իլյա Ռեպինի բրոնզե քանդակը կանգնած է ողջ հասակով։ Հուշարձանի հեղինակները գեղանկարչին պատկերել են ստեղծագործական միջավայրում։ Նկարչի դիրքն ազատ է, գլուխը մի քիչ թեքված է դեպի ներքև[4]։ Նրա ձախ ձեռքին ներկապնակ է, իսկ աջ ձեռքին` վրձին[1][5]։

Պատվանդանի վրայի զարդատախտակին գրված է[1].

 

Ռուս մեծ նկարիչ Իլյա Ռեպինին` Խորհրդային Միության կառավարության կողմից։

 

1959 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է 10 կոպեկ անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Ռեպինի հուշարձանը։ Նամականիշի նկարիչն է Խ. Ուշենինը[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник И.Е. Репину в Москве из серии Скульптурные памятники СССР».(չաշխատող հղում)
  2. «Памятник Репину». intomoscow.ru. 27.06.06. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «В центре Москвы памятники сделают доступными для горожан». Московский комсомолец. 2014 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  4. «Памятник И. Е. Репину». Mosgid.ru. 12 октября 2010 г. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Памятник И.Е. Репину». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.