Ռենատ Իզբուլատով
Ռենատ Ռուստամբեկովիչ Իզբուլատով (ռուս.՝ Ренат Рустамбекович Избулатов, հունվարի 27, 1976, Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), ներկայում «Անժի» ակումբի մարզիչն է։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1976 (48 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անժի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Ռենատ Իզբուլատովը Մախաչկալայի ակումբի սան է։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է երկրորդ լիգայում՝ Կասպիյսկի «Կասպիյ» ակումբում, որը երեք տարվա ընթացքում երկու անգամ վերանվանվել է։ 1996-1998 թվականներին հանդես է եկել առաջին դիվիզոնում Մախաչկալայի «Անժի» ակումբի կազմում։ 1998 թվականի մրցաշրջանի ավարտին խաղացել է Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ» ակումբում։ Հետո խաղացել է Մախաչկալայի «Դինամո», Տվերի «Վոլգա» և «Պսկով-2000» ակումբներում։ 2002 թվականին Բելառուսիայի առաջնությունում անցկացրել է 6 խաղ Մինսկի «Դինամո» ակումբի կազմում[1]։ 2003 թվականին կարող էր վերադառնալ Պսկով, սակայն շարունակել է կարիերան «Վիդնոե» ակումբում[2]։ 2004 թվականին խաղացել է «Դագդիզել» սիրողական ակումբում։ 2005-2008 թվականներին խաղացել է երկրորդ դիվիզիոնի մի շարք ակումբներում, որոնցից են Ուֆայի «Նեֆտյանիկ», Մայկոպի «Դրուժբա», Վիշնի Վոլոչեկի «Վոլչանին-Ռատմիր» և Օրեխովո-Զուևոյի «Զնամյա Տրուդա» թիմերը։ 2009 թվականին խաղացել Մագարամկենտի «Լեկի» ակումբում, որը հանդես էր գալիս սիրողական մակարդակում։
Մարզչական կարիերա խմբագրել
2009 թվականից մարզել է ՕՌՄՊՄԴ-2-ի երեխաներին, 2010 թվականի հունվարին միաժականակ դպրոցի սաների հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Բելառուսում անցկացված մրցաշարում[3]։ «Անժի» ակադեմիայի բացման պահից սկսել է աշխատել որպես մարզիչ[4]։ 2017 թվականին եղել է «Անժի-2» ակումբի ավագ մարզիչ[5]։ 2018 թվականի հունվարի 13-ին Մախաչկալայի «Լեգիոն-Դինամո» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Ռենատ Իզբուլատովը նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար[6]։
Անձնական կյանք խմբագրել
Հայրը՝ Ռուստամբեկ Սաֆիևիչ, Դաղստանի Հանրապետության վաստակավոր մանկական մարզիչ[7][8][9]։
Մարզչական վիճակագրություն խմբագրել
2018 թվականի մայիսի 27-ի դրությամբ:
Թիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Տ | % հաղթանակ | ||||
Լեգիոն Դինամո | Ռուսաստան | 13 հունվարի, 2018 | 17 հունիսի, 2018 | 14 | 3 | 6 | 5 | 14 | 14 | 0 | 21,42 |
Ընդհանուր | 14 | 3 | 6 | 5 | 14 | 14 | 0 | 21,42 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Профиль на teams.by
- ↑ ФК «Псков-2000» привез домой одно очко из шести возможных(չաշխատող հղում)
- ↑ Начали год с «серебра»
- ↑ «Руководство Академии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ ФК «Краснодар-2» сыграл с «Анжи-2» на домашнем поле
- ↑ «Ринат Избулатов назначен и. о. главного тренера ФК «Легион Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Рустам Избулатов: 65 лет в футболе». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Тренер: Шапи не переписанный, его спутали с другим Магомедом Сулеймановым
- ↑ Заслуженный тренер ДФЛ Рустам Избулатов: "Ещё есть нераскрытая звезда"