Իգոր Պոպով (ռուս.՝ И́горь Валенти́нович Попо́в, հուլիսի 25, 1954(1954-07-25)), ռուսական դիվանագետ։

Իգոր Պոպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 25, 1954(1954-07-25) (69 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1976)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։

  • 2000-2005 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի հուլիսի 15-ից-2010 թվականի հունիսի 17-ը՝ Մոզամբիկում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2006 թվականի հունիսի 1-ից-2010 թվականի հունիսի 17-ը՝ Սվազիլենդում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][3]։

2010 թվականի հունիսի 18-ից՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։

Պարգևներ խմբագրել

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2002 թվականի սեպտեմբերի 21)՝ երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցելու համար[4]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի մայիսի 6)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի սեպտեմբերի 18)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի ապրիլի 9)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 15.07.2005 г. № 805 «О назначении Попова И. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мозамбик»
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 17.06.2010 г. № 756 «О Попове И. В.»
  3. Указ Президента Российской Федерации от 01.06.2006 г. № 551 «О назначении Попова И. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Свазиленд по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 21.09.2002 г. № 1025 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 06.05.2004 г. № 584 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 18.09.2009 г. № 1052 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 09.04.2013 № 344 «О присвоении Попову И. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել