Իգոր Մենշիկով

ռուս ֆուտբոլիստ

Իգոր Մենշիկով (հուլիսի 26, 1970(1970-07-26)[1], Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, ներկա ժամանակ՝ ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Իգոր Մենշիկով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1970(1970-07-26)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1991 Ռուսաստան Ռոտոր 28 (5)
1992—1995 Ռուսաստան Ռոտոր 68 (3)
1992—1995  Ռուսաստան Ռոտոր-դ 14 (6)
1996—1998 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 98 (35)
1998—2000 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոյե) 61 (7)
2000—2001 Ռուսաստան Ռուբին 25 (5)
2001 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 22 (5)
2002 Ռուսաստան Ուրալան 1 (0)
2002 Ռուսաստան Կրիստալ (Սմոլենսկ) 9 (6)
2003 Ռուսաստան Լիսմա-Մորդավիա 22 (0)
2003 Ռուսաստան Լադա-ՍՈԿ 9 (2)
2004—2007 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 98 (13)
1990—2007 Ընդհանուր 465 (90)
Մարզչական կարիերա
2008—2009 Ռուսաստան Ռոտոր
2010 Ռուսաստան ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ
2011 Ռուսաստան Սոկոլ (Սարատով)
2012—2013 Ռուսաստան Տյումեն մարզիչ
2013—2018 Ռուսաստան Զենիթ-Իժևսկ
2018 Ռուսաստան Ռոտոր-2
2019 Ռուսաստան Ռոտոր
2020—մ․հ․ Ռուսաստան Տյումեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Իգոր Մենշիկովը Վոլգոգրադի սպորտինտերնատի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակադեմիա[3]։

Ակումբային խմբագրել

Կարիերան սկսել է Վոլգոգրադի «Ռոտորում», որի կազմում դարձել է Ռուսաստանի 1993 թվականի առաջնության արծաթե մեդալակիր և 1994/95 Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ Խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լիպեցկի «Մետալուրգը», Ռամենսկի «Սատուրնը», «Ռուբինը», «Ուրալանը», Սմոլենսկի «Կրիստալը», «Լիսմա-Մորդովիան», «Լադա-Սոկը»։ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Վլադիմիրի «Տորպեդոյում»։

Մարզչական խմբագրել

2008-2009 թվականներին մարզել է հարազատ «Ռոտոր» ակումբը։ 2010 թվականին՝ Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբը, երկրորդ դիվիզիոնում զբաղեցրնելով երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին պայմանագիր է կնքել Սարատովի «Սոկոլի» հետ[4]։ 2011 թվականի հունիսի 11-ին առաջնության անհաջող մեկնարկից (մեկ հաղթանակ ինը խաղերում և վերջին տեղը մրցաշարային աղյուսակում) և մի շարք պարտություններից հետո հրաժարական է տվել[5]։ 2012/2013 մրցաշրջանում ընդգրկվել է «Տյումենի» մարզիչ Եվգենի Դուրնևի մարզչական շտաբ[6]։ 2013-2018 թվականներին կրկին աշխատել է Իժևսկում՝ «Զենիթ-Իժևսկ» ակումբում։ 2018 թվականի հունիսից՝ «Ռոտոր-Վոլգոգրադ-2» թիմի գլխավոր մարզիչ[3]։ 2019 թվականի հունվարի 17-ին նշանակվել է «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[7] (ընդ որում, մինչև սեպտեմբերի 11-ը ֆուտբոլային ազգային լիգայի առաջնությունում թիմը փաստացի գլխավորում էր Պավել Մոգիլևսկին, ով ավագ մարզիչ էր համարվում անհրաժեշտ արտոնագրի բացակայության պատճառով[8][9])։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հեռացել է «Ռոտորի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը հրաժարականի պահին գլխավորում էր ՖԱԼ առաջնությունը[10]։ Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել «Տյումենի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մենշիկովի նշանակման մասին[6]։

Ձեռքբերումեր խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

«Ռոտոր»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1993
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1994/95

Որպես մարզիչ խմբագրել

«Զենիթ-Իժևսկ»
  • ՊՖԼ առաջնության «Ուրալ Պովոլոժե»/«Ուրալ-Պրիվոլժե» տարածաշրջանի արծաթե մեդալակիր (3) - 2014/15, 2015/16, 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Пётр Кузнецов (2009 թ․ փետրվարի 19). «Из истории: Меньщиков Игорь Анатольевич». metallurg.clan.su.
  3. 3,0 3,1 «Главным тренером «Ротор-Волгоград-2» назначен Игорь Меньщиков». 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին.
  4. «Спасибо и до свидания!». 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին.
  5. Арутюнов Евгений (2020 թ․ հոկտեմբերի 3). «Пришло время первой отставки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 Наталья Глазунова (2019 թ․ դեկտեմբերի 19). «Экс-наставник «Ротора» Игорь Меньщиков стал тренером ФК «Тюмень»». volgograd.kp.ru.
  7. Евгений Калинин (2019 թ․ հունվարի 17). «Игорь Меньщиков стал главным тренером «Ротора»». Волгоградская Правда.
  8. Сергей Ильёв (2019 թ․ սեպտեմբերի 13). «В «Роторе» наберут новый штаб, но оставят Меньщикова главным тренером до конца года». Матч ТВ.
  9. Сергей Ильёв (2019 թ․ սեպտեմբերի 18). «Бывший тренер «Ротора»: «Приходилось бороться со многими нефутбольными моментами»». Матч ТВ.
  10. «Главный тренер «Ротора» покинул свой пост». rotor-vlg.ru. 2019 թ․ դեկտեմբերի 11.

Արտաքին հղումներ խմբագրել