Իգոր Կիրեև

ռուս ֆուտբոլիստ

Իգոր Օլեգովիչ Կիրեև (ռուս.՝ Игорь Олегович Киреев, փետրվարի 17, 1992(1992-02-17)[1], Zheleznogorsk, Կուրսկի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, եզրային կիսապաշտպան։

Իգոր Կիրեև
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1992(1992-02-17)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Zheleznogorsk, Կուրսկի մարզ, Ռուսաստան
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2004—2008 Ռուսաստան Սպարտակ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2012 Ռուսաստան Սպարտակ 1 (0)
2012—2018 Ռուսաստան Ռոստով 15 (0)
2014  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 12 (3)
2014—2015  Ռուսաստան Ամկար 18 (3)
2018  Ռուսաստան Ավանգարդ 7 (2)
2018—2019 Ռուսաստան Մորդովիա 34 (3)
2019—մ․հ․ Ռուսաստան Ենիսեյ 6 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 7 (3)
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (1)
2012—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Իգոր Կիրեևը Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 16 տարեկան հասակումընդգրկվել է մեծահասակների թիմի հետ[2]։ 2010 թվականի հունվարին սկսել է մարզվել հիմնական կազմի հետ, որտեղ նրան հրավիրել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը[3]։ 2010 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի առաջնության 1-ին տուրի՝ մոսկովյան «Դինամո» ակումբի դեմ խաղում Կիրեևը կատարել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ հանդիպման 64-րդ րոպեին փոխարինելով Եվգենի Մակեևին[4]։ Առաջին խաղը եղել է անհաջող. արհեստական խաղից դուրս ստեղծելու ժամանակ նա հապաղել է, ինչից հետո «Դինամոյի» խաղացող Իգոր Սեմշևն ստացել է գնդակը և խփել խաղի միակ գոլը[5]։ Մարտի 20-ին «Սպարտակ» և «Զենիթ» ակումբների երկրորդ կազմերի խաղում Կիրեևն ստացել է ստացել է վնասվածք և խաղից դուրս մնացել մեկ ամսով[6]։

2012 թվականի օգոստոսին «Ռոստով» ակումբի հետ կնքել է եռամյա պայմանագիր[7]։

2004 թվականի փետրվարի 17-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբ[8]։

2014 թվականի հուլիսի 29-ին նույնպես վարձավճարային հիմունքներով մեկ տարի ժամկետով տեղափոխվել է «Ամկար» ակումբ[9]։

2015 թվականի ապրիլի վերջին ստացել է ծնկի ջլերի ծանր վնասվածք։ Վիրահատվել է Գերմանիայում, որի ժամանակ ջլերը փոխվել են արհեստականով։ Չի խաղացել առնվազն կես տարի։ 2015 թվականի նոյեմբերի 30-ին կատարել է իր նորամուտը «Ռոստով» ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Կրասնոդար» ակումբի դեմ խաղի 93-րդ րոպեին։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին անցկացրել է իր առաջին խաղը Չեմպիոնների լիգայում՝ խաղալով 90 րոպե «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դեմ խաղում։

2018 թվականի փետրվարին վարձավճարային պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։ 2018 թվականի ապրիլի 18-ին «Շիննիկ» ակումբի դեմ խաղում խփել է հաղթական գոլ, որն օգնել է թիմին դուրս գալ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ։ Եզրափակչում «Տոսնո» ակումբի դեմ խաղի (1։2) 16-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող (1) – 2010

  «Ավանգարդ» (Կուրսկ)

  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2017/2018

Վիճակագրություն խմբագրել

2015 թվականի ապրիլի 5-ի դրությամբ

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցություն Խաղեր Գոլեր
2014/15 Ամկար ՌՖՊԼ 15 2 0 0 0 0
2014/15 Ամկար երիտ. 2 2 0 0 0 0
2013/14 Սպարտակ ՖԱԼ 12 3 0 0 0 0
2013/14 Ռոստով Երիտ. 13 2 0 0 0 0
2012/13 Ռոստով երիտ. 8 0 0 0 0 0
2011/12 Սպարտակ երիտ. 26 4 0 0 0 0
2010   Սպարտակ ՌՖՊԼ 1 0 0 0 ՉԼ 0 0
2010 Սպարտակ երիտ. 20 3 0 0 0 0
2009 Սպարտակ երիտ. 19 2 0 0 0 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Чежия и Киреев внесены в заявочный лист «Спартака»
  3. Валерий Карпин: «Квинси интересуется „Малага“ и еще пара клубов»
  4. ««Спартак» Москва — «Динамо» Москва». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Спартак» — «Динамо». Оценки
  6. «Спартаковец Киреев восстановится через три-четыре недели». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Игорь Киреев стал игроком «Ростова»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Киреев отправился в «Спартак» из Нальчика». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Киреев отдан в аренду «Амкару»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Կիրեև» հոդվածին։