Իգոր Ասլանյան

ռուս ֆուտբոլիստ

Իգոր Ասլանյան (ռուս.՝ Асланян, Игорь Борисович, մարտի 21, 1967(1967-03-21)[1]), խորհրդային և ռուսաստանցի ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։

Իգոր Ասլանյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1967(1967-03-21)[1] (57 տարեկան)
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Վլադիմիրյան ֆուտբոլի սան է։ ԽՍՀՄ առաջնություններում հանդես է եկել տեղական «Տորպեդոյի» կազմում։ 1992 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Մոսկվայի «Ասմարալ», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին առաջնությանը։ Հաջորդ տարի հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդոյում»։ 1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որի կազմում խաղացել է հինգ խաղ։ Այնուհետև Առաջին լիգայում խաղացել է «Տորպեդոյում» (Վլադիմիր) և «Սատուրնում»։ Կարիերան ավարտել է Շույի «Սպարտակ-Տելեկոմում»։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի գավաթի գավաթակիր (1) ։ 1992/93

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել