Իբրահիմ Շինասի

օսմանյան գրող, թարգմանիչ

Իբրահիմ Շինասի (թուրքերեն՝ İbrahim Şinasi, օգոստոսի 5, 1826(1826-08-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 13, 1871(1871-09-13)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան գրող, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ։ Համարվում է թուրքական դրամատուրգիայի և նոր թուրքական գրականության հիմնադիրը[2][3]։ Համարվում է Թանզիմաթի առաջին հեղինակներից մեկը։ 1948 թվականին մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխությանը[4]։

Իբրահիմ Շինասի
թուրքերեն՝ İbrahim Şinasi
Ծնվել էօգոստոսի 5, 1826(1826-08-05)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1871(1871-09-13)[1] (45 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, գրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ6093130?
ԿուսակցությունՆոր օսմաններ
 Şinasi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էթնիկ առումով Շինասին Ռուտուլ է[5][6][7]։ Ծագումով Ռուսաստանի Շինազ գյուղից է[5]։

Ծնվել է 1826 թվականի օգոստոսի 5-ին օսմանյան բանակի սպայի ընտանիքում[8]։ Երեք տարեկանից մեծացել է առանց հոր։

Իբրահիմ Շինասին մեծացել է աղքատ ընտանիքում։ Մանկուց եղել է շատ ունակ երեխա։ Տղայի ունակությունը նկատել է ֆրանսիացի սպա կոմս Շատոնեֆը, ով արդյունքում ընդունել է իսլամ և հանդես եկել Մուստաֆա Ռեշիդ փաշա անունով։

Կադրային հոսքի արդյունքում Ռեշիդ փաշան և Շինասին ժամանել են Փարիզ, որտեղ զբաղեցրել է քաղաքատնտեսական և ֆինանսական գիտություններով, ուսումնասիրել ֆրանսերեն և ֆրանսիական գրականություն։ Արտասահմանում Շինասին ապրել է հինգ տարի։

Վերադառնալով Ստամբուլ սկսել է աշխատել ֆինանսական կոմիտեում, որտեղ աշխատել է մինչև 1858 թվականը։ Այդ ժամանակ Շինասիին հովանավորն էր հայտնի քաղաքական և պետական գործիչ Յուսուֆ Քեմալ փաշա։ Հետաքրքրված է եղել ժողովրդի շրջանում եվրոպականության տարածմամբ, ինչպես նաև թուրքերենի բարեփոխումներով։ Այդ բարեփոխումներին Շինասին հասել է մեծ ջանքերի գնով։ Նա նշում էր, որ գրականությունը նախատեսված է ոչ թե ընտրյալների, այլ ամբողջ հասարակության համար։

Բացի դրանից, Շինասին Քեմալ Նամըքի հետ միասին զբաղվել է այլ նախագծերով ևս, հատկապես Օսմանյան կայսրության կառավարման համակարգի արմատական փոփոխությունը։ Այն հայացքները Շինասիի մահվանից հետո մոռացվել էին և դրանց միասին հիշել են միայն Երիտթուրքերի ժամանականերում։ Այդպես էլ Շինասին համարվում է Թանզիմաթի ստեղծողներից մեկը։

Անդամակցել է Նոր օսմաններ հասարակական- քաղաքական շարժմանը։

1865 թվականին գաղթել է Փարիզ և վերադարձել Կոստանդնուպոլիս մահվանից ոչ շատ առաջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. «турецкий поэт Шинаси». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Культура Турции». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «КРЫМСКАЯ ВОЙНА 1853—1856 ГГ. И ПАРИЖСКИЙ МИР. ВТОРОЙ ПЕРИОД ТАНЗИМАТА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 «Дагестанская Правда - Рутулы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Республиканская газета "МЫХАБИШДЫ" - Значимые события в истории Рутульского района». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Рутульцы
  8. «İbrahim ŞInasi: Information from». Answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Շինասի» հոդվածին։