ԻԺ-81, ռուսական հարթափող հրացան, որն օգտագործվում է որսի, հրաձգային սպորտաձևերի, անվտանգության ու ինքնապաշտպանության նպատակներով։

ԻԺ-81
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակpump action shotgun?
Երկիր Ռուսաստան
ԱրտադրողԻժևսկի մեխանիկական գործարան

Հրացանը ստեղծվել է 1993 թվականին մի ստեղծագործական թիմի կողմից, որի կազմում էին Ս. Գ. Անտոնովը, Վ. Ֆ. Սենտակյակովը, Վ. Պ. Վոտյակովովը և Ա. Զարոչինցևովը և զանգվածաբար արտադրվել է Իժևսկի մեխանիկական գործարանի կողմից[1] 1994- 2000 թվականների ընթացքում։ Հետագայում այս հրացանի հիման վրա ստեղծվել է ՄՊ-133 մոդելը[2]։

Կառուցվածք խմբագրել

Վերալիցքավորման մեխանիզմն աշխատում է երկայնահար սողացող փողակալով («մխոցային» վերալիցքավորմամբ)։

Փողափակումն իրագործվում է երկայնահար սողացող փակաղակով, որը փակման մեջ է մտնում փողային կցորդիչի հետ տատանվող ատամների միջոցով։ Այդպիսի փակման դեպքում փողատուփը չի ենթարկվում վառոդային գազերի ճնշմանը, որն էլ թույլ է տալիս այն պատրաստել ալյումինե ձուլվածքից։ Փակող ատամնանիվի և փակաղակի փոխանցումը իրականացվում է հատուկ սողանի միջոցով, որը փողակալին միացած է ձգասռնիով։ Վերալիցքավորման ընթացքում փողակալը սահում է խողովակաձև փողային պահեստատուփի արտաքին մակերևույթով։

ԻԺ-81 և ԻԺ-81Մ հրացանների փամփուշտներով լիցքավորումը կատարվում է խողովակաձև պահեստատուփից, ընդ որում առաջին թողարկման հրացանների փամփշտակալը տեղավորում էր 4 փամփուշտ[3]։ 1995 թվականից ԻԺ-81 տեսակի բոլոր հրացանները թողարկվել են մեծացված տարողությամբ փամփշտակալներով. ԻԺ-81 մոդելի համար այն կազմում էր 7 փամփուշտ, իսկ ԻԺ-81Մ մոդելի համար՝ 6 փամփուշտ։

ԻԺ-81Կ և ԻԺ-81ԿՄ մոդելների փամփուշտներով լիցքավորումը կատարվում է անջատովի փամփշտատուփերից, որոնք տեղավորում են 4 փամփուշտ (ևս մեկը կարելի է տեղադրել փամփշտանոցում)[1]։

Այդ զենքերի երաշխավորված պիտանելիությունը կազմում է 10000 կրակոց[3]։

Տարատեսակներ խմբագրել

ԻԺ-81 հրացաններն արտադրվել են օգտագործման մի քանի փոփոխություններով և տեսակներով.

  • ԻԺ-81, 12/70 մմ չափսի փամփուշտների համար նախատեսված որսորդական հրացան, որի փողը 700 մմ է[3]։
  • ԻԺ-81Մ, ԻԺ-81-ի տեսակ, որը նախատեսված է 12/76 մմ «Մագնում» փամփուշտների համար։
  • ԻԺ-81 «Յագուար», նախատեսված է պահպանողական և ոստիկանական ստորաբաժանումների համար, մինչև 560 մմ կարճացված փողով։ Զենքի ընդհանուր երկարությունը 800 մմ է։
  • ԻԺ-81 «Ֆոքստերիեր», որը նախատեսված է պահպանողական և ոստիկանական կառույցների համար, ունի մինչև 600 մմ կարճացված փող։
  • ԻԺ-81Կ, նախատեսված է 12/70 մմ փամփուշտների համար, ունի 700 մմ փող և քառափամփուշտ փոխվող փամփշտակալ[1]։
  • ԻԺ-81ԿՄ, ԻԺ-81Կ-ի տարատեսակը՝ նախատեսված 12/76 «Մագնում» փամփուշտների համար։
  • ՄՊ-151, ինքնաձիգ հրացան՝ ստեղծված ԻԺ-81 հրացանի հիման վրա։ Այս մոդելի ստեղծման որոշումը կայացվել է 1997 թվականին, առաջին մոդելը պատրաստվել է 1998 թվականին, իսկ 1999 թվականին ՄՊ-151 ցուցադրական օրինակը ներկայացվել է IWA-99 զենքի ցուցահանդեսին Նյուրբերգում, հետագայում որոշվել է արտադրել ինքնաձիգ ՄՊ-153 մոդելը ՄՊ-133 մոդելի հիման վրա[4]։

Օգտագործող երկրներ խմբագրել

  •   —ԻԺ-81 հրացանների խմբաքանակ է գնվել ոստիկանության համար[5]։
  •   — ԻԺ-81-ը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի ներքին գործերի նախարարության «Բոսնա» ոստիկանական հատուկ ստորաբաժանումների սպառազինության կազմում[6]։
  •   — հրացանը մաքսային օրգանների սպառազինության կազմում է[7] և օգտագործվում է մասնավոր պաշտպանական կառույցների կողմից[8]։
  •   — հրացանը երաշխավորվել է որպես քաղաքացիական զենք[9] 1992 թվականի օգոստոսի 14-ից[10] մինչև 2006 թվականի մարտի 1-ը[11], թույլատրվել է օգտագործման որպես մասնավոր պաշտպանական կառույցների ծառայողական զենք։

Լրացուցիչ տեղեկություն խմբագրել

  • 2000 թվականի սկզբի դրությամբ ԻԺ-81-ը հանդիսացել է ամենատարածված զենքը, որն օգտագործվել է ռուսական մասնավոր պաշտպանական կառույցների և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.217
  2. Николай Аксенов. Новинки-2000 // журнал "Оружие", № 8, 2000. стр.20-28
  3. 3,0 3,1 3,2 ИЖ-81 // А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ. ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.217
  4. Александр Калугин, Марат Сибиряков. Самозарядки "Ижмеха": от замысла до производства // журнал "Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение", № 9, 2012. стр.34-36
  5. журнал "Калашников. Оружие, боеприпасы, снаряжение", № 2, 2000
  6. Зоран Милошевич. Спецназ зарубежья: «Босна»: Полицейский спецназ Արխիվացված 2015-07-25 Wayback Machine // журнал «Братишка», февраль 2013
  7. Постановление Правительства Республики Казахстан № 65 от 22 января 2004 года «Об утверждении категорий должностных лиц таможенных органов, осуществляющих функции правоохранительных органов в соответствии с законодательными актами, наделенных правом ношения, хранения и пользования огнестрельным оружием, перечней видов огнестрельного оружия и боеприпасов и специальных средств, применяемых должностными лицами таможенных органов»
  8. Вооружение Արխիվացված 2013-09-14 Wayback Machine / сайт частной охранной компании ТОО «Қорғау қызметi» (Казахстан)
  9. "2.3.2. Охотничье огнестрельное оружие гладкоствольное... 16. Ружье одноствольное многозарядное ИЖ-81 кал. 12/70; 12/76" Распоряжение Правительства РФ № 1207-р от 3 августа 1996 г. "Перечень служебного и гражданского оружия и боеприпасов к нему, вносимых в Государственный кадастр служебного и гражданского оружия"
  10. Постановление Правительства РФ № 587 от 14.08.1992 г. "Вопросы частной детективной и охранной деятельности"
  11. "3. Установить, что огнестрельное оружие, приобретенное в соответствии с законодательством Российской Федерации негосударственными (частными) охранными предприятиями до вступления в силу настоящего постановления и не включенное в перечень видов вооружения охранников, утверждённый постановлением Правительства Российской Федерации от 14 августа 1992 г. N 587 (с изменениями, внесёнными настоящим постановлением), может находиться на вооружении охранников до 1 марта 2006 г." Постановление Правительства РФ № 179 от 4 апреля 2005
  12. Игорь Скрылев. Ружейный заповедник частного охранника: от «Бекаса» до «Сайги» // «Мир безопасности», апрель 2000, стр.50-51

Գրականություն և աղբյուրներ խմբագրել

  • Михаил Драгунов. Магазинное гладкоствольное ружьё ИЖ-81 // журнал "Мастер-ружьё", № 7/8, 1996. стр.16-26

Արտաքին հղումներ խմբագրել

  • Baikal IZH-81 / Internet Movie Firearms Database (использование в кинофильмах)
  • Иж-81, Иж-81К / Современное Стрелковое оружие