Ժորժ Շահպարոնյան

թառահար

Ժորժ Շահպարոնյան (1897, Գանձակ, Ռուսական կայսրություն - 1956, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի թառահար։

Ժորժ Շահպարոնյան
Ծնվել է1897
Գանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է1956
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԱմուսինԺենյա Շահպարոնյան

Կենսագրություն խմբագրել

Ժորժ Շահպարոնյանը ծնվել է 1897 թվականին Գանձակում (ներկայում՝ Գյանջա, Ադրբեջան)։ Փոքր տարիքից նվագել է թառ, հանդես եկել երաժշտական միջոցառումներում։ 1919 թվականից նվագել է «Սուրաբյան թատերախմբում», որի հետ շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Կ. Պոլսում։

1920-ական թվականների սկզբներին կնոջ՝ Ժենյա Շահպարոնյանի հետ մեկնել է Փարիզ։ Նվագել է Միշա Ազնավուրյանի օպերետային խմբում, եղել գեղարվեստական ղեկավար։ 1927 թվականին կնոջ հետ տեղափոխվել է ԱՄՆ. շուրջ 25 տարի ապրել են Նյու Յորքում, ապա՝ Լոս Անջելեսում։ Հանդես են եկել համերգներով, արժանացել բարձր գնահատականի։ Կատարել է իր հորինած մեղեդիները։

Ժորժ Շահպարոնյանը մահացել է 1956 թվականին Լոս Անջելեսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։