Ժորժ Հակոբյան
հայ նկարիչ
Ժորժ Հակոբյան (փետրվարի 8, 1911, Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1971, Փարիզ, Փարիզի շրջան), հայ նկարիչ։
Ժորժ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1911 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1971 (60 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն Խմբագրել
Ժորժ Հակոբյանը ծնվել է 1912 թվականին, Բաքվում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Սորբոնի համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի բաժնում։ Գեղարվեստական կրթությունն ստացել է մասնավոր արվեստանոցներում։ Ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստի (խճանկարներ), հաստոցային գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում։ Նրա գործերի երփնագրային լուծումը հիշեցնում է ուշ իմպրեսիոնիստական պուանտելիստական ոճը։ Եղել է «Թորոս Ռոսլին» միության նախագահներից[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ցուցահանդեսներ Խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1963, 1984, հետմահու), Երևանում (1968)։
Ստեղծագործություններ Խմբագրել
- «Ալպ-Մարիթեն»
- «Լուարի ափերը»
- «Կոմիտաս»
- «Երիտասարդ հույն աղջկա դիմանկար»
- «Նատյուրմորտ»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ժորժ Հակոբյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում