Բացել գլխավոր ցանկը

Ժորա Գևորգի Դավթյան (16.3.1960, Երևան – 1.8.1990, Լաչինի շրջան), բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Տրոիցկի (Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1980) և Կիևի ավիացիոն ինստիտուտը (1987)։

Ժորա Դավթյան
Ժորա Դավթյան.tif
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էմարտի 16, 1960
ԾննդավայրԵրևան
Մահացել էօգոստոսի 1, 1998
Մահվան վայրԼաչինի շրջան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-բորտմեխանիկ

1980–1990 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1989–1990 թվականներին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ-ում կազմել է 98 ժամ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Երևանում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։