Ժոն Թոնի Դովի (ֆր.՝ John Dovi, հունվարի 2, 1973(1973-01-02), Սեն Մորիս), ֆրանսիացի բռնցքամարտիկ։

Ժոն Դովի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1973(1973-01-02) (51 տարեկան)
Ծննդավայր՝Սեն Մորիս
181 սանտիմետր[1]
Քաշ՝81 կիլոգրամ[1]

Նա երկու մեդալ է նվաճել բռնցքամարտի աշխարհի սիրողական առաջնությունում., արծաթե՝ 1999 թվականին[2] և բրոնզե՝ 2001 թվականին[3]։ Եվս մեկական արծաթե մեդալի արժանացել է 1998 թվականին Նյու Յորքում անցկացված Բարի կամքի խաղերում[4] և Եվրոպայի 2002 թվականի սիրողական առաջնությունում[5]։

Ժոն Դովին մասնակցել է 2000 թվականին Սիդնեյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և զբաղեցրել հինգերորդ տեղը մինչև 81 կիլոգրամ քաշային կարգում։

1999 և 2005 թվականներին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն[6]։

2005 թվականի նոյեմբերին հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին[7] և անցել մարզչական աշխատանքի։ 2013 թվականին նշանակվել է Ֆրանսիայի բռնցքամարտի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ* sports-reference:

Միջազգային նվաճումներ խմբագրել

Աշխարհի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշային կարգը
1999 թ Հյուսթոն (ԱՄՆ )   Արծաթ</img> 81 կգ
2001 թ Բելֆաստ (Մեծ Բրիտանիա )   Բրոնզ</img> 81 կգ
Եվրոպայի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Քաշայի կարգը
2002 թ Պերմ (Ռուսաստան )   Արծաթ</img> 81 կգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. (անգլերեն) Résultats des championnats du monde de boxe amateur 1999 (amateur-boxing.strefa.pl).
  3. (անգլերեն) Résultats des championnats du monde de boxe amateur 2001 (amateur-boxing.strefa.pl).
  4. (անգլերեն) 4.Goodwill Games - New York, USA - July 27 - August 1 1998
  5. (անգլերեն) Résultats des championnats d'Europe de boxe amateur 2002 (amateur-boxing.strefa.pl).
  6. «Champions de France amateurs seniors hommes de 1903 - 2010» (PDF). www.ffboxe.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 13 décembre 2019-ին.
  7. Thierry Raynal (17 novembre 2005). «John Dovi tire sa révérence». www.leparisien.fr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 16 juillet 2017-ին..

 

Արտաքին հղումներ խմբագրել

  • John Dovi bei BoxRec
  • Website: „amateur-boxing.strefa.pl“
  • Жон Дови – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)