Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (Կուբա)

Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (իսպ.՝ Partido Socialista Popular, սկզբնապես կոչվել է Կուբայի կոմունիստական կուսակցություն [Partido Comunista de Cuba]), կոմունիստական քաղաքական կուսակցություն Կուբայի Հանրապետությունում։

Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն
Partido Socialista Popular
Տեսակկուսակցություն և կոմունիստական կուսակցություն
Երկիր Կուբա
ԱռաջնորդԲլաս Ռոկա
Հիմնադրված1925
Լուծարված1962
Գաղափարախոսությունսոցիալիզմ և մարքսիզմ-լենինիզմ
ՇտաբՀավանա, Կուբա
ՀաջորդԿուբայի կոմունիստական կուսակցություն

Ստեղծվել է 1925 թվականին, մայրաքաղաք Հավանայում կայացած I ազգային համագումարում՝ կոմունիստական խմբակների և Կուբայի բանվորական սոցիալիստական կուսակցության ձախ թևի միավորմամբ։ Կուսակցության հիմնադիրներն էին Բլաս Ռոկան, Անիբալ Էսկալանտեն, Ֆաբիո Գրոբարտը, Ալֆոնսո Բերնալ դել Ռեզգոն և Խուլիո Անտոնիո Մելյան։ 1926—1938-ին գործել է խոր ընդհատակում։ Ընդհատակից դուրս գալուց հետո Հեղափոխական միության հետ մասնակցել է (1939) սահմանադիր ժողովի ընտրություններին։ 1940 թվականին ԿԿԿ և Հեղափոխական միությունը միավորվեցին, նոր կուսակցությունը կոչվեց Հեղափոխական կոմունիստական միություն (Unión Revolucionaria Comunista), 1944 թվականին վերանվանվեց Կուբայի ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (Partido Unido de la Revolución Socialista de Cuba

1940—1952 թվականին ԿԺՍԿ ունեցել է իր ներկայացուցիչները կոնգրեսում և տեղական իշխանության մի շարք մարմիններում, 1940—1944 թվականին՝ կոալիցիոն կառավարության կազմում, սակայն պարտություն կրեց Ավտենտիկո-հանրապետական դաշինքից, միայն չորս տեղ ձեռք բերելով Ներկայացուցիչների պալատում։

Կուսակցությունն ի սկզբանե քննադատական էր մոտենում Ֆիդել Կաստրոյին։ Այնուամենայնիվ, 1961 թվականին կուսակցությունը միավորվեց Ինտեգրացված հեղափոխական կազմակերպությունների (ORI) մեջ, որն էլ հանդիսանում է ներկայիս Կուբայի Կոմունիստական կուսակցության նախորդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 710