Ժողովածու (785)
Ժողովածու (785), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 785 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1615 թվականին Մինաս քահանա գրիչի կողմից ենթադրաբար Եղինգյան գյուղում (Տաթև)։ Գրված է թղթի վրա, որը ունի 26.3×19 չափս։ Ձեռագիրը կազմված է 433 թերթից։ Գրված է երկսյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղղագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 72ա, 432ա, հետագայի՝ 1բ(1714թ․)[1]:
Ժողովածու | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Մինաս քահանա |
Տարեթիվ | 1615թ․ |
Վայր | Եղինգյան գյուղ |
Թերթեր | 433 |
Նյութ | Թուղթ |
Չափս | 26.3×19 |
Գիր | Երկսյուն, նոտրգիր |
Տող | 31 |
Կազմ | Կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Պահպանակ | Մեկնություն Սաղմոսի |
Մանրանկարչություն | Կիսախորան, լուսանցազարդ |
Պատառիկ պահպանակ | Մեկնություն Սաղմոսի |
Բովանդակություն խմբագրել
- Վարք Հարանց։
- Խրատք (Նեղոս, Եփրեմ, Ան․ Շիրակացի, Յովհ․ Մանդակունի)։
- Դաւանութիւնք վարդապետաց։
- Սարգսի Շնորհալւոյ Յորդորակք։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 410 — 1636 էջ։