Ժողովածու (749), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 749 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է Վարդան Կիլիկեցի գրիչի (աշակերտ Եսայի Նշեցու) կողմից, ենթադրաբար Գլաձորում։ Գրված է թղթի վրա, որը ունի 12X8 չափս։ Ձեռագիրը կազմված է 214 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգիր։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 122բ[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՎարդան Կիլիկեցի
Վայրհավանաբար Գլաձոր
Թերթեր214
ՆյութԹուղթ
Չափս12X8
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող17
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Մեկնութիւն Թ երանութեանցն Գր․ Նիւսացւոյ։
  • Գր․ Նիւսացւոյ մեկնութիւն Հայր մեր-ի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 401 — 1636 էջ։