Ժողովածու (699)
Ժողովածու (699), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 699 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 16-րդ դարում։ Գրված է թղթի վրա, որը ունի 15X11 չափս։ Ձեռագիրը կազմված է 314 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ կանաչ կտավ[1]։
Ժողովածու | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Տարեթիվ | 16-րդ դար |
Թերթեր | 314 |
Նյութ | թուղթ |
Չափս | 15×11 |
Գիր | միասյուն, բոլորգիր |
Տող | 17-23 |
Համար | 699 |
Ժողովածու | Մատենադարան |
Բովանդակություն
խմբագրել- Վկայութիւնք վասն ծննդկանն և հայտնութեանն Քրիստոսի։
- Յաղագս խողովոցն։
- Ներս․ Լամբրոնացւոյ Դեսպանագնացութիւն, Թուղթ, Դավանութիւն հավատոյ։
- Թուղթ Կոստանդիայ առ Հեթում։
- Վանականի վարադապետի Բան հաւատալի ազգիս մերում։
- Զի՞նչ է ճրագաուցին լողանելն։
- Մովս․ Երզնկացւոյ ժողովեալ ի հարցողաց աղօթից։
- Յաղագս է խորհրդոց։
- Յաղագս Թ երանութեանց։
- Ան․ Շիրակացւոյ վասն կենաց իւրոց, Յաղագս կատարման համարողութեան, Րախճանականք, Յաղագս կշռոյ, կշռոց և կշռորդաց, Թիւք որչափութեան Հին և Նոր կտակարանացն, Յաղագս ականց պատուականց, Յաղագս չափոյ, չափուց և պատարաց։
- Եւթադրեանք։
- Գր․ Վկայասիրի վասն մոլորման զատկին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 385 — 1636 էջ։