Ժողովածու (693), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 693 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում ենթադրաբար Արիստակեսի գրիչի կողմից։ Ստացողը եղել է Տէր Յոհանը։ Գրված է թղթի վրա, որը ունի 19x12,5 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 298 թերթից։ Գրված է միասյուն, բոլորագրով։ Ունի կիսախորան,լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշվեպատ ստվարաթուղթ դրոշմազարդ, աստառը՝ սպիտակ կտավ։ Հիշատակարաններ՝ 97ա, 208ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
Գրիչենթադրաբար Արիստակես
ՍտացողՏէր Յոհան
Տարեթիվ17-րդ դար
Թերթեր298
Չափս19x12,5
Գիրմիասյուն, բոլորագիր
Տող22
Կազմկաշեպատ ստվարաթուղթ դրոշմազարդ
Պահպանակթուղթ 1
Մանրանկարչությունկիսախորան,լուսանցազարդ
Պատառիկ պահպանակթուղթ 1
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Վարդանայ վրդ-ի Ի Հարանց վարուց։
  • Վարք Հարանցն եգիպտացոց։
  • Վարք (Եւադր, Ապաուր, Յովհ.Գբնացի, Պետրոս, Մարինոս, Դանիէլ)։
  • Խոսք Պոփնոտիոսի։
  • Բանք Փիլիքսիանոսի։
  • Ճառք, Խրատք (Սւագր, Վարդ. Այգեկցի, Յովհ. Մանդակունի, Նեղոս, Մակարիոս, Անտոն)։
  • Հարցմունք Արձանայ և պատասխանիք Եզնիկայ։
  • Հարցմունք Աշոտյա և պատասխանիր Եզնկայ։
  • Հարցումն առ Մակար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 383 — 1636 էջ։