Ժողովածու 69, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 69 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1401 թվականին Ֆրա Յոհան Քոնեցի գրչի կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 13,9X11,8սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 347 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ լատիներեն։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կանաչ մետաքս։ Հիշատակարան գրչի՝ 45բ,137ա,245ա,264ա,298բ[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՖրա Յոհան Քոնեցի
Տարեթիվ1401թ․
Թերթեր347
Նյութթուղթ
Չափս13,9X11,8
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող27
Կազմկաշեպատ, տախտակ, դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 2, լատիներեն
Մանրանկարչությունկիսախորան
Պատառիկ պահպանակմագաղաթ 2, լատիներեն
Համար69
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ալբերտի Մեծի Համառօտ Հաւաքումն աստուածաբանականի ճշմարտութեան։
  • Բուրթողէմիոսի հաւաքումն ի դիալեթիկէն, որ է տրամաբանութիւն յաղագս պատրանաց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 241 — 1636 էջ։