Ժողովածու (640), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 640 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1297 թվականին Հեթում քահանա գրիչի կողմից ենթադրաբար Հայելի գյուղում։ Ստացողը եղել է Վասիլ Հայելեկցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 16.3×12 չափս։ Ձեռագիրը կազմված է 317 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 19բ, 46բ, 59ա, 314բ, ստացողի՝ 315ա, հետագայի՝ 315բ (1305-1315թթ․),1ա 17-րդ դար[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՀեթում քահանա
Ստացողհավանաբար Վասիլ Հայելեկցի
Տարեթիվ1297թ․
ՎայրՀայելի գյուղ
Թերթեր317
ՆյութԹուղթ
Չափս16.3×12
ԳիրՄիասյուն, բոլորագիր
Տող21
ԿազմԿաշեպատ տախտակ դրոշմազարդ

Բովանդակություն խմբագրել

  • Ի Հարանց վարուց։
  • Վարք(Սրապիոն, Յովհ․ Գւիացի, Ալէքսիանոս, Եւգինեա և Մարիամ)։
  • Ճառք, Խրատք (Անանիա, Եփրեմ, Ոսկեբերան, Գրիգոր վրդ․, Յովհ․ Սարկաւագ, Բենիկ, Նեղոս)։
  • Աղօթք (Մեղրիկ, Յովհ․ Սարկաւագ, Գր․ Նարեկացի)։
  • Պատմութիւն Աբգարու թագաւորի։
  • Հարցմունք Աշոտայ և պատասխանիք Եղնկայ։
  • Պատմութիւն Յովաննու որդւոյ Զաքարիայի Յաղագս դժոխոցն կործանման։
  • Թուղթ վասն սիրոյ և մախանաց։
  • Դիոնիսիոսի Թուղթ առ Դիմոթէոս։
  • Կաֆայ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 370 — 1636 էջ։